
Մերի Փոփինսը կախարդական աղախին
է, որն այցելում է Բենքսերի լոնդոնյան ընտանիքին՝
և դաստիարակում երկու երեխաներին՝ Մայքլին և Ջեյնին:
Հեքիաթը կազմված է մի քանի
վիպակներից: Առաջինը պատմում է Բենքսերի նյութական դժվար կացության մասին: Ընտանիքի
գլուխը՝ պարոն Բենքսը չի կարողանում լուծել ընտանիքի առաջ ծառացած նյութական խնդիրները
և նրանք կնոջ հետ՝ ի վիճակի չեն անգամ աղախին վարձել իրենց երեխաների համար: Նրանք
փոխում են մի քանի աղախինների, մինչև որ նրանց է այցելում երիտասարդ Մերի Փոփինսը,
որը չափազանց ինքնավստահ է և ունի տարօրինակ վարվեցողություն: Նրա մասին չի կարելի
է ասել, որ նա շատ գեղեցիկ է, բայց նա միշտ բուրում է «Արևի լույս» օճառով, փայլեցնում
է իր կոշիկները և ամեն բան մատուցում է ճիշտ ժամանակին: Իր սաներին օրիորդ Փոփինսը
սովորեցնում է տեսնել իրականության հետևում թաքնված հեքիաթայինը և չվախենալ փոփոխություններից:
Ամենազարմանալին այն է, որ
իր մատուցած բազմաթիվ ծառայությունների դիմաց նա խնդրում է նվազագույն վարձրատրություն:
Նա ունի գաղտնիքներ: Ունի կախարդական ունակություններով օժտված հարազատներ, ընկերություն
է անում ծեր տիկին Կորրիի հետ և սառնասիրտ չէ նկարիչ Բերտի նկատմամբ:
Մերի Փոփինսը տեղափոխվում է
անձրևանոցի օգնությամբ, և նրան այդ հարցում օգնում է քամին, որը նա կոչում է «փոփոխական
քամի»:
Նա շատ խիստ է, սակայն բոլորը
հակված են ենթարկվել նրան: Այն բանից հետո, երբ նա հայտնվում է Բենքսերի տանը, նրանց
հետ սկսում են կատարվել տարօրինակ բաներ: Իր ծանոթ նկարիչ Բերտի հետ Մերի Փոփինսը նկարում
է կախարդական աշխարհ, որտեղ նա տեղափոխվում է Մայլքի և Ջեյնի հետ: Այնտեղ նրանք զվարճանում
և թեյ են խմում: Մի ուրիշ անգամ կախարդական կողմնացույցի օգնությամբ նրանք լինում են
Հյուսիսային բևեռում և Աֆրիկայում: Իր ծննդյան օրը Մերի Փոփինսը նշում է գազանանոցում:
Գարնան առաջին օրը Մերի Փոփինսը
հեռանում է արևմտյան քամու հետ՝ թողնելով կախարդական կողմնացույցը Մայքլին, իսկ Ջեյնին՝
իր դիմանկարը, որը նկարել է Բերտը: Երեխաները շատ վշտացած են, սակայն դիմանկարի տակ
նրանք կարդում են՝ Մինչ հանդիպում բառերը և հասկանում են, որ նրանք նորից կհանդիպեն
Մերի Փոփինսի հետ:
Տես նաև Ջեյմս Բարրի Պիտեր Պեն, Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը և Լյուիս Քեռոլ Ալիսը հրաշքների աշխարհում
Պամելա Տրեվերս | Մերի Փոփինս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 07, 2016
Rating:
