Ներսես Շնորհալի | Առակներ


Տեսի արհեստ մի ես փոքրիկ,
Հույժ պիտանի և գեղեցիկ.
Ուներ ինքյան երկու դռնիկ
Ությակ թվով պատուհանիկ: (Քերականություն)

Արդ է անթև և անփետուր
Քան ծիծառն երթա ի սուր,
Երկրե երկիր շրջի թափուր,
Դառնա ու գա՝ բերե շատ հյուր: (Գիրք)

Սերմն սև ու ջրաց հոլով,
Դաշտն ներկած սպիտակ բամբկով.
Ի հինգ լուծն հարօրով,
Ի յուրյանց վաստակն ընթանալով: (Թանաք)

Է բանավոր, չէ կենդանի,
Շատ գա ի շուրջ, ոտվի չունի.
Ուր մեծատուն կա արքունի,
Նա համարձակ երթա, խօսի: (Թուղթ)

Գործավոր փոքր և հրաշալի,
Ամեն շրջի անապատի.
Մասունս առնի նա ամենի,
Առաջ բերէ գործ ցանկալի: (Մեղու)

Մորուք ունի ինք զերդ զբոց,
Եվ ի գլուխն ունի զերդ սղոց.
Կնիկ ունի տասնուհնգոց.
Լա ու այլ ընկեր ուզէ այնոց: (Աքլոր)

Գլուխ ունի՝ զերդ զքթոց.
Աչուի ունի ինքն՝ զերդ բոց.
Որժամ խնդիր լինի որսոց,
Զերդ թագավոր խոլրե շատոց: (Առյուծ)

Ոմն բազմեալ ի հողե ձի,
Եվ հանապազ ծափս հարկանի.
Հալավ հագեր զարմանալի,
Թե գինն ասես՝ փող մի չարժի: (Ձիթացպան, ջոթ)

Այն ծառն տես, որ կու ծաղկի,
Տերևն է իր զերդ կաշի,
Նարմով զգեստ մարդկան լինի,
Խիստ վայելուչ և ցանկալի: (Թթենի)

Կին մի նստէր հույժ փառավոր,
Դստերք ուներ շատ ու աղվոր,
Կանաչ հագնի զերդ թագավոր,
Ամենեցուն է ցանկավոր: (Այգի)

Զառ ի վեր ջուր է մեկնած
Ներքո ամուր ավազով փակած,
Ավազն ամեն հրով լցված՝
Մի քան զմի պայծառացան: (Աստղեր)

Նա բարձրանա Այբեն ի Քեն
Եվ խոնարհի դարձյալ անդրեն.
Ամեն գրի հինգ օր իրմեն,
Գնա վեց ամիսն ամեն: (Արև)

Շինեցին զնա ի հողէ,
Հորինեցին ի կրակէ,
Հանին ի կառն փայտեղեն,
Եվ խոցեցին ի աջ կողեն,
Եվ շատ արբին յուր արյունեն: (Խնոցի)

Եկ դու միտ դիր, սիրելի,
Իրք մի ասեմ զարմանալի.
Մեկ ունի մագիլք հավի,
Վազե երես բռնակալի: (Սանր)

Հանց գեղեցիկ հավ իմաստուն,
Ոք չէ տեսել էն ցեղ գիտուն.
Երբ գողն գա, մտանե տուն,
Նա աղաղակ բառնա ի բուն: (Սագ)

Կարի տեսա ես շատ կարուան
Որ կու իջնայր ի խորասան.
Իշուին բոբիկ էր ու անփալան,
Մեկիկ հատիկ բառնան ու գան: (Մրջյուն)

Չորքոտանի է զետ շուն,
Ու ձու ածե զետ զթռչուն,
Խոտ նա ուտե զետ անասուն,
Ունի մզկիթ ու ոսկրե տուն: (Կրիա)

Տուն մի տեսի սպիտակ փռած
Ու սև հավեր ի ներս թառած,
Ձուս ածեին ցեղք ի ցեղաց,
Լեզվավ խոսին բանականաց: (Գիրք)

Պտուղ մի կար խիստ ցանկալի,
Ի ինք գեղեցիկ տեսակ ունի.
Հույժ վայելուչ և պիտանի,
Որ հիվանդաց շարապ լինի: (Խնձոր)

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ, Մխիթար Գոշ Առակներ և Աբովյան Առակներ

Ներսես Շնորհալի | Առակներ Ներսես Շնորհալի | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:31:00 Rating: 5
Технологии Blogger.