
Տոմաշը վիրաբույժ է Պրագայի կլինիկաներից մեկում: Փոքր քաղաքում
ծանոթանում է տեղի ռեստորաններից մեկի մատոցողուհի Թերեզի հետ: Նրան միասին անցկացնում
են մեկ ժամ: Մեկ շաբաթ անց Թերեզը գալիս է նրա մոտ Պրագա: Աղջիկը արթանացնում է նրա
մեջ հոգատարության զգացումներ: Մեկ շաբաթից Թերեզը վերադառնում է իր քաղաքը, իսկ Տոմաշը
մնում է անորոշության մեջ՝ ամուսնանալ և կապել իր կյանքը Թերեզի հետ, թե մնալ միայնակ
և ազատ:
Թերեզի մայրը թողել է ամուսնուն և հեռացել է ուրիշ տղամարդու
մոտ: Հայրն ընկել է բանտ և մեռել այնտեղ: Հայրացուն, մայրը և Թերեզը բնակվում են գավառական
փոքր քաղաքում: Այստեղ ծնվել են երեք երեխաները: Թերեզը կյանքից դժգոհ մոր պահանջով
թողել է ուսումը գիմնազիայում և այժմ աշխատում է ռեստորանում: Միակ ուրախությունը կյանքում
գիրքն է: Ի վերջո թողնելով ամեն բան, Թերեզը գալիս է Պրագա և բնակվում է Տոմաշի մոտ:
Տոմաշը զարմացած է, որովհետև բաժանությունից հետո արդեն 10 տարի է, ինչ նրա մոտ ոչ
մի կին չի բնակվել: Ի վերջո նա չի ուզում իր մոտ թողնել Թերեզին և առանձին բնակարան
է վարձում նրա համար: Թերեզը իմանում է Տոմաշի դավաճանությունների մասին և դա հիվանդագին
խանդ է ծնում նրա մոտ:
Անցնում է 2 տարի: Որպեսզի թեթևացնի Թերեզի տառապանքը, Տոմաշը
ամուսնանում է նրա հետ: Այդ առիթով նրան է նվիրում մի շնիկ, որին նրան կոչում են Կարենին:
1968 թ. խորհրդային տանկերը ներխուժում են Չեխոսլովակիա:
Տեղափոխվում են Շվեյցարիա, որտեղ Տոմաշին աշխատանք են առաջարկում: Նորից դառնալով գործազուրկ
և մնալով տանը, Թերեզը տանջվում է խանդից: Որոշում է վերադառնալ հայրենիք՝ հուսալով,
որ Տոմաշը կհետևի նրան: Մնալով մենակ՝ Տոմաշը վայելում է գոյության թեթևությունը, սակայն
նրան սկսում են աստիճանաբար հետապնդել մտքերը Թերեզի մասին և նա վերադառնում է Չեխոսլովակիա:
Վերադարձից հետո իսկույն փոշմանում է, որ եկել է Պրագա:
Թերեզը աշխատում է ռեստորանի բարում: Մի միջադեպի ժամանակ
նրան պաշտպանում է բարձրահասակ մի տղամարդ: Ընդունելով նրա հրավերը Թերեզը այցելում
է նրա տուն և սիրային կապի մեջ է մտնում նրա հետ: Այդ տղամարդը այլևս չի հայտնվում
բարում և Թերեզը կասկածում է, որ հատուկ ստեղծվել է իրավիճակ՝ իրեն շանտաժի ենթարկելու
և մատնիչների կազմակերպության անդամ սարքելու համար:
Կլինիկայի տնօրենը իր մոտ է կանչում Տոմաշին և խորհուրդ է
տալիս ետ վերցնել իր մի ժամանակ գրած քաղաքական հոդվածը: Տոմաշը հրաժարվում է և նրան
ազատ են արձակում աշխատանքից:
Տոմաշը աշխատանք է գտնում գյուղական կլինիկայում: Որոշ ժամանակ
անց նրա մոտ գալիս է մի մարդ, որը խոստանում է վերականգնել Տոմաշի վիրաբույժի և գիտնականի
կոչումը, եթե նա ստորագրի մի փաստաթուղթ: Նա ոչ միայն պիտի հրաժարվի իր մի ժամանակ
գրած հոդվածից, այլև սիրո խոսքեր ձոնի Խորհրդային Միությանը և Կոմունիստական կուսակցությանը:
Նման հայտարարություններ չգրելու համար Տոմաշը ստիպված է աշխատել պատուհան լվացող:
Ասես վերադառնում է երիտասարդ տարիներին, երբ ազատորեն վայելում էր սիրային կապերի
առատությունը: Տանը Թերեզը պատմում է իր դավաճանության մասին: Տոմաշը նկատում է, թե
որքանով է նա ծերացել: Վախով հայտնաբերում է, թե որքան քիչ ուշադրություն է նվիրել
նրան վերջին 2 տարիների ընթացքում:
Անցնում է 5 տարի: Տոմաշը և Թերեզը որոշում են հեռանալ գյուղ:
Այդպես էլ անում են: Տոմաշը աշխատում է բեռնատարի վարորդ, իսկ Թերեզը բուծում է ցլիկներ:
Վերջապես հանգստություն են գտնում, քանի որ այստեղից նրանց հնարավոր չէ վտարել: Թերեզը
երջանիկ է: Նրան թվում է, թե նրանք հասել են իրենց նպատակին:
Այդ ժամանակ Ժնևում, ոմն Ֆրանց, որը կապված է Տոմաշի նախկին
սիրուհու՝ Սաբինայի հետ, դասավանդում է համալսարանում, մասնակցում է միջազգային սիմպոզիումների
և գիտաժողովների: Նա ամուսնացած է և ունի տասնութամյա աղջիկ: Սաբինան գրավում է նրան
իր ազատությամբ, արվեստի նկատմամբ անհագուրդ սիրով: Անգամ պատմում է կնոջը Սաբինայի
հետ իր կապի մասին: Սակայն Սաբինան, ինչպես և մի ժամանակ Տոմաշը, ոչինչ չի ուզում փոխել
իր կյանքում: Այդուհանդերձ Ֆրանցը հեռանում է կնոջից և բնակարան է վարձում, այդպես
էլ չստանալով բաժանության համաձայնություն կնոջից:
Սաբինան Փարիզում նամակ է ստանում Տոմաշի որդուց, որից իմանում
է, որ Տոմաշը և Թերեզը ավտովթարի զոհ են դարձել: Սաբինան ճնշված է: Անցյալի հետ նրան
կապող թելը կտրվեց: Որոշում է լքել Փարիզը:
Սաբինան ապրում է Ամերիկայում, Կալիֆորնիայում: Կարողանում
է վաճառել իր նկարները, ազատ և անկախ է:
Ֆրանցը միանում է արևմտյան ինտելեկտուալների խմբին և մեկնում
է Կամբոջա: Բանգկոկում գիշերային զբոսանքի ժամանակ նա սպանվում է:
Տես նաև Ջոն Գրին Մեղավոր են աստղերը, Է. Լ. Ջեյմս Մոխրագույնի 50 երանգները և Յարոսլավ Հաշեկ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Միլան Կունդերա | Կեցության անտանելի թեթևությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 10, 2017
Rating:
