
Սոմյուրի ամենանախանձելի հարսնացուն Էժենի Գրանդեն է: Նրա
հայրը, որը հասարակ տակառագործ է, հարստացել է հեղափոխության տարիներին՝ էժան գնելով
եկեղեցուց առգրավված հողերը: Հյուպատոսության տարիներին նա ընտրվում է քաղաքագլուխ,
իսկ Կայսրության տարիներին նրան արդեն կոչում են պարոն Գրանդե: Հեռակա նրան կոչում են նաև «հայրիկ»: Ոչ ոք չգիտի Գրանդեի դրամական միջոցների իրական չափը, սակայն խորաթափանց
մարդիկ վստահ են, որ նրա կարողությունը մոտ վեց-յոթ միլիոն ֆրանկ է: Սոմյուրի նոտարը
և բանկի նախագահը կարող են ճշտել այս հարցը, սակայն նրանք լռում են: 1819 թ. հայրիկ
Գրանդեն ձեռք է բերում մարկիզ դը Ֆրուաֆոնի հրաշալի կալվածքը: Սակայն դա չի փոխում
նրա կենցաղը: Նա շարունակում է ապրել դստեր և կնոջ հետ իր հին տանը: Նրանց հետ ապրում
է նաև Նանետ անունով աղախինը, որին Գրանդեն իր մոտ էր վերցրել երեսունհինգ տարի առաջ
և սա նվազագույն վարձավճարի դիմաց կատարում էր ցանկացած աշխատանք: Կինը և Էժենին ողջ
օրը գործում են և ժլատ Գրանդեն հաշվով մոմ է տալիս նրանց:
Էժենիի կյանքը շրջած իրադարձությունը տեղի է ունենում1819 թ.,
նրա ծննդյան օրը: Տոնի առիթով հայրիկ Գրանդեն թույլ տվեց վառել բուխարին, չնայած որ
նոյեմբերը դեռ չէր սկսվել և նվիրեց դստերը ավանդական դարձած նվերը՝ ոսկեդրամ: Ընթրիքին
գալիս են Կրյուշոները և դը Գրասենները, որոնք իրենց որդիներին Էժենիի հետ ամուսնացնելու
հույսեր ունեն: Երբ ընթրիքից հետո բոլորը լոտո են խաղում, հայտնվում է անսպասելի հյուր՝
Փարիզի միլիոնատեր Գրանդեի որդին՝ Շառլը: Նա
նամակ է փոխանցում իր հորեղբորը և զարմացած դիտում է տան համեստ կահավորանքը: Տպավորություն
է ստանում, թե Սոմյուրի իր ազգականները վարում են աղքատ կյանք: Նա սխալվում է և այդ սխալը ճակատագրական
կդառնա Էժենիի համար: Քսաներեք տարեկան այս մաքուր աղջիկը դեռ ոչինչ չգիտի ոչ իր հարստության,
ոչ էլ գեղեցկության մասին: Նորահայտ զարմիկը թվում է նրան այլաշխարհի եկվոր: Նրա սրտում
ծնվում է անորոշ զգացմունք և նա խնդրում է Նանետին երիտասարդի սենյակում բուխարի վառել:
Դա չլսված ճոխություն է այդ տան համար:
Փարիզցի Շառլ Գրանդեն նամակում հայտնում է եղբորը, որ սնանկացել
է և պատրաստվում է ինքնասպան լինել, իսկ եղբորը խնդրում է հոգ տանել Շառլի մասին: Առավոտյան
Սոմյուրում բոլորն արդեն գիտեն Գիյոմ Գրանդեի ինքնասպանության մասին: Հայրիկ Գրանդեն
կոպտորեն իրազեկում է Շառլին պատահածի մասին, որից հետո տղան արտասվում է և այնպիսի
կարեկցանք է առաջ բերում Էժենիի մոտ, որ մայրը զգուշացնում է դստերը. խղճահարությունից
դեպի սեր մեկ քայլ է:
Լսելով իր հորեղբոր սնանկության մասին զրույցները և թաքուն
կարդալով Շառլի նամակները՝ Էժենին առաջին անգամ մտածում է դրամի մասին: Մտածում է,
որ հայրը կարող է օգնել տղային, սակայն ծեր ժլատը ցասման մեջ է միայն մտքից, որ պիտի
փող ծախսի հանուն… Շուտով, սակայն, նա փափկում է, քանի որ հարցը վերաբերում է ընտանիքի
պատվին: Բանկիր դը Գրասենը ուղևորվում է Փարիզ, որպեսզի զբաղվի սնանկացած ֆիրմայի լիկվիդացմամբ:
Սոմյուրցիները փառաբանում են հայրիկ Գրանդեին:
Այդ ընթացքում Էժենին համոզում է Շառլին ընդունել իր կուտակած
ոսկեդրամները՝ վեց հազար ֆրանկ: Երիտասարդները սիրում են միյանց: Նրանք երդվում են
մինչ ի մահ հավատարիմ մնալ իրար: Շուտով Շառլը մեկնում է՝ հարստանալու, իսկ մայր ու
աղջիկ սպասում են նոր տարվա տոներին: Հայրիկ Գրանդեն տոնական օրերին սվորություն ուներ
հիանալ Էժենիի ոսկե դրամներով: Այս անգամ տեղի է ունենում սարսափլի տեսարան: Հայրը
պահում է դստերը փակի տակ և տալիս է միայն հաց և ջուր: Կինը, որը երբեք չէր հակաճառել
ամուսնուն, այս անգամ չի դիմանում: Կարճ ժամանակ անց նա անկողին է ընկնում: Էժենին
պինդ է տանում հոր պատիժը և սփոփոնք է գտնում իր զգացմունքի մեջ: Այն բանից հետո, երբ
նոտարը բացատրում է, որ մոր մահից հետո Էժենին իրավունք ունի պահանջել ունեցվածքի բաժանում,
Գրանդեն փոխում է քաղաքականությունը և դադարեցնում է պատիժը: Շուտով Էժենիի մայրը մահանում
է: Նրա մահից հետո Էժենին անխոս ստորագրում է հրաժարում ժառանգությունից:
Հաջորդ հինգ տարիները ոչինչ չեն փոխում նրա կյանքում: Հայրը
կարողանում է կրճատել եղբոր պարտքը և զգալով նաև իր մոտալուտ վախճանը սկսում է սովորեցնել
դստերը վարել իր գործերը: 1827 թ. ութսուն տարեկանում նա մեռնում է: Հենց այդ ժամանակ
Ֆրանսիա է վերադառնում Շառլը: Նրբազգաց երիտասարդը դարձել է հմուտ գործարար, որը հարստացել
է ստրկավաճառության միջոցով: Նա վերադարձնում է Էժենիին իր պարտքը և իմաց է տալիս,
որ մտադիր է ամուսնանալ օրիորդ դ'Օբրիյոնի հետ:
Հետագայում,
հավատարիմ մնալով ամուսնական պայմանագրի կետերին, Կրյուշոն միշտ հարգալից է վերեբերվում
կնոջը, թեպետ հոգում սպասում է նրա մահը: Ամենատես Աստված առաջինը տանում է նրան: Էժենին
դառնում է այրի երեսունվեց տարեկանում: Նա վարում է գործերը, ինչպես պատգամել էր հայրը:
Իհարկե, ի տարբերություն հոր զոհաբերություններ է կատարում եկեղեցու օգտին: Վերջերս
նրան փորձում է սիրահետել մարկիզ դը Ֆրուաֆոնը:
Տես նաև Շագրենի Կաշին, Գոբսեկ, Հայր Գորիոն և Երեսնամյա կինը
Բալզակ | Էժենի Գրանդե | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 22, 2015
Rating:
