.jpg)
Գործողությունները տեղի են ունենում մայրիկ Վոկեի պանսիոնում: 1819 թ. նոյեմբերի վերջին այստեղ ապրում են ութ կենվորներ՝Վիկտորինա Տայֆերը իր հեռավոր ազգականուհու՝ տիկին Կուտյուրի
հետ, չինովնիկ Պուարեն և միջին տարիքի խորհրդավոր մի պարոն՝ Վոտրեն անունով, ծեր մադեմուազել Միշոնոն, նախկին հացավաճառ
Գորիոն և ուսանող Էժեն դը Ռաստինյակը:
Կենվորներն արհամարհում
են Գորիոյին, որին մի ժամանակ պարոն էին կոչում: Երբ նա դեռ նոր էր վարձել սենյակը, փող ուներ, և պանսիոնի տիրուհին անգամ մտադիր էր վերջ դնել իր ամուրի կարգավիճակին:
Աստիճանաբար Գորիոյի գործերը վատացան և նա վարձեց ավելի վատ սենյակներ:
Պատճառների մասին կենվորները շուտով իմացան: Նրան այցելում էին երկու գեղեցիկ աղջիկներ և հավանաբար նրա սիրուհիներն էին: Գորիոն, սակայն, պնդում էր, որ իր դստրերն են: Բոլորը ծիծաղում էին:
Երրորդ տարում Գորիոն սկսեց հագնել ցնցոտիներ:
Վոկեի տան ոգին փոխվում է: Երիտասարդ
Ռաստինյակը, Փարիզի փայլով արբած, որոշում է թափանցել բարձր հասարակություն: Իր ազգականուհու միջոցով նա հրավիրվում
է պարահանդեսի,
որտեղ նրա ուշադրությունը գրավում է կոմսուհի Անաստազի դը Ռեստոն: Հաջորդ օրը նա պատմում է իր արկածների
մասին տնեցիներին
և պարզում է, որ Գորիոն ծանոթ է կոմսուհու
հետ և վերջերս անգամ վճարել է նրա պարտամուրհակների համար վաշխառու Գոբսեկին: Այդ օրվանից Վոտրենը հետևում է Ռաստինյակի
բոլոր քայլերին: Առաջին բարձրաշխարհիկ
ծանոթությունը, սակայն, բերում է տղային ստորացում:
Նա գալիս է կոմսուհու
տուն առանց կառքի և շարժում է ծառաների ծիծաղը, իսկ տիկին Ռեստոն հասկացնում
է նրան, որ հեռանա, որովհետև ինքը միայնակ է ուզում մնալ Մաքսիմ դը Տրայի հետ: Զայրացած Ռաստինյակը
ատում է այդ կոմսին և երդվում է հաշվեհարդար
տեսնել: Թյուրիմացաբար
նաև հիշատակում
է կոմսուհու
մոտ հայր Գորիոյի անունը: Իր ազգականուհուց
Ռաստինյակն իմանում է, որ կոմսուհի դը Ռեստոն նախքան ամուսնանալը, կրում էր Գորիո անունը, նրա դուստրն է: Պարզվում է, հայր Գորիոն ունի ևս մեկ դուստր՝ Դելֆինան, որը բանկիր դը Նուսինգենի
կինն է: Երկու գեղեցկուհիներն էլ հրաժարվել են ծեր հորից, որը ամբողջ ունեցվածքը զոհել է նրանց: Ազգականուհին խորհուրդ է տալիս Ռաստինյակին օգտվել քույրերի մրցակցությունից: Ի տարբերություն Անաստազիի,
Դելֆինային չեն ընդունում բարձր հասարակությունում: Վերադառնալով
պանսիոն՝ Ռաստինյակը
հայտարարում է, որ վերցնում է հայր Գորիոյին իր հովանու տակ: 1.200
ֆրանկ է խնդրում իր ընտանիքից նոր հագուստ գնելու համար: Վոտրենը, որը նկատել է Ռաստինյակի
ծրագրերը, խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիկտորինա Տայֆերի վրա: Աղջիկը տառապում է պանսիոնում, որովհետև նրա հարուստ բանկիր հայրը չի ուզում ճանաչել նրան: Եղբայր ունի, որին պետք է վերացնել: Այդ դեպքում Վիկտորինան կմնա միակ ժառանգը: Երիտասարդ Տայֆերին վերացնելու գործը Վոտրենը վերցնում է իր վրա, իսկ Ռաստինյակը կվճարի իրեն 200.000 ֆրանկ,
երբ կստանա միլիոնանոց օժիտը: Վտանգ զգալով Վոտրենի կողմից՝ Ռաստինյակը որոշում է հետամուտ լինել Դելֆինա դը Նուսինգենին:
Հայր Գորիոն աջակցում է նրան, քանի որ չի սիրում իր փեսաներին: Ռաստինյակը
սիրահարվում է Դելֆինային: Նրա զգացմունքն անպատասխան
չէ, մանավանդ, երբ յոթ հազար է շահում նրա համար: Ռաստինյակը
վարում է դենդիի կյանք: Այդ ընթացքում
ոստիկանությունը հետաքրքրվում
է Վոտրենով՝
կասկածելով, որ դա նախկին կալանավոր է: Պուարեն և Միշոնոն պիտի պարզեն՝ ունի արդյոք Վոտրենը դաջվածք ձախ ուսին: Վոտրենը հայտնում է Ռաստինյակին, որ ոմն գնդապետ Ֆրանկենսինին մենամարտի
է կանչել Թայֆերի որդուն: Այդ ընթացքում
Գորիոն հրաշալի սենյակ է վարձել Ռաստինյակի
և Դելֆինայի
համար և հանձնարարել է նոտար Դերվիլին ստիպել Նուսինգենին
տարեկան 36.000 ֆրանկ վճարել Դելֆինային:
Ռաստինյակը որոշում է հրաժարվել
Վոտրենի ծառայություններից և զգուշացնել Թայֆերներին,
սակայն Վոտրենը հարբեցնում է նրան և քնաբեր տալիս: Քնաբեր են տալիս նաև Վոտրենին և հայտնաբերում նրա ուսին դաջվածքը: Սկսած այս պահից տիկին Վոկեն կորցնում է իր բոլոր կենվորներին:
Նախ գալիս է Թայֆեր ավագը և կանչում Վիկտորինային՝
ասելով, որ եղբայրը մահացու վիրավորվել է մենամարտի ժամանակ: Ներս են գալիս ոստիկաններ
և ձերբակալում
են Վոտրենին: Երիտասարդ կենվորները
վտարում են պանսիոնից լրտեսներ Պուարոյին և Միշոնոյին: Իսկ հայր Գորիոն ցույց է տալիս Ռաստինյակին
նոր բնակարանը՝
աղաչելով թույլ տալ իրեն ապրել վերևի հարկում, սակայն ծերունու նախագծերը
չեն իրականանում:
Բարոն Նուսինգենը
Դերվիլի ճնշման տակ խոստովանում
է, որ կնոջ օժիտը ներդրված է ֆինանսական մեքենայությունների մեջ: Անաստազիի գործերն ավելի վատ են: Սա Գոբսեկին է գրավադրել ընտանեկան
զարդերը՝ իր սիրեկանին փրկելու համար: Կոմս դը Ռեստոն գիտի այդ մասին: Անաստազիին
հարկավոր է 12.000
ֆրանկ, բայց հայրը ծախսել է իր դրամը: Երկու քույրերը վիճում են, և նրանց վեճը դառնում է վերջին կաթիլը: Հայր Գորիոն մահանում է կաթվածից: Խեղճ Գորիոյին թաղում են աղքատ ուսանողներ Ռաստինյակը
և Բիանշոնը: Գերեզմանաբլուրի բարձրությունից Ռաստինյակը
նայում է Փարիզին և խոստանում է ինքն իրեն հաջողության հասնել: Սկզբի համար կարելի է գնալ Դելֆինա դը Նուսինգենի
մոտ նախաճաշի:
Բալզակ | Հայր Գորիո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
09:52:00
Rating:
.jpg)