
Հայնրիխ Հյուբշման
(1848 - 1908), գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ և բանասեր: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ հանդես է եկել երիտքերականական ուղղության դիրքերից:
1872
թ. պաշտպանել է «Զրադաշտական մի երգ» ատենախոսությունը և ստացել է դոկտորի գիտական աստիճան:
1875 թ. հրապարակել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի» աշխատությունը և դասախոսական աշխատանքի անցել Լայպցիգի համալսարանում, որտեղ և կարդացել է հայերենի հոլովական համակարգի մասին դասախոսությունները: 1776
թ. ստացել է պրոֆեսորի կոչում և 1877 թ.-ից Ստրասբուրգի համալսարանում դասավանդել է հին լեզուների համեմատական քերականություն (հունարեն, լատիներեն, գոթերեն, սանսկրիտ),
վերծանել «Ավեստայի» լեզուն, նոր հեղինակների գործերը, նոր պարսկերենի քերականությունը, հայերենի քերականությունը և այլն:
1875 թ. լույս է տեսնում Հյուբշմանի «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որում շարադրված է նրա տեսության բուն էությունը: Քննելով հայերենի կրած փոփոխությունները, հայերենի և մյուս լեզուների միջև եղած ընդհանրությունները, հնչյունական փաստերը՝ Հյուբշմանը ժխտում է նախկինում իշխող տեսակետը, ըստ որի հայերենը իրանական լեզվախմբին պատկանող լեզու է, և եկավ այն եզրակացության, որ պարսկերենին համապատասխանող իրակությունները փոխառություններ են, իսկ տարբերությունները, որոնք հնդեվրոպական են, բուն հայերենն է, և հետևաբար հայերենը հնդեվրոպական լեզուների ինքնուրույն ճյուղ է: 1883 թ. հրատարակած «Հայերենի ուսումնասիրություններ,
1. Հայերենի ստուգաբանության վերաբերյալ» աշխատության առաջին մասում լեզվաբանը ներկայացրել է 299 հայերեն բառերի ստուգաբանությունը. դրանցից
58-ը նշված է հարցականով,
9-ը՝ հավանական փակագծերում, իսկ
232-ը՝ բուն հայերեն բառեր են. դրանց հիման վրա ներկայացրել է հնչյունափոխական օրենքներ՝ նախալեզվի և ցեղակից լեզուների համեմատությամբ, և շեղումները դրանցից: Հյուբշմանի կարևոր աշխատություններից է «Հայերենի քերականությունը»
(մաս
1-2, 1895-97 թթ.),
որը բաժանված է երեք մասի, առաջինը պարունակում է պարսկերենից փոխառյալ
217 հատուկ անունների, երկրորդը՝
686 բառի, երրորդը՝ պարսկերենից և արաբերենից փոխառյալ
171 բառի ստուգաբանությունը: Երկրորդ մասը պարունակում է 133 ասորական,
512 հունական փոխառություններ, 31 հին ֆրանսերեն ու կասկածելի ծագում ունեցող և 438 բուն հայերեն բառերի ստուգաբանությունը: Հյուբշմանը անդրադարձել է հին հայկական տեղանուններին, հայերենի և կովկասյան ծագում ունեցող լեզուների փոխհարաբերությանը, արտահայտել է այն կարծիքը, թե հնում հայերեն բարբառներ գոյություն չեն ունեցել, տվել է հայերենի գիտական տառադարձումը: «Հայերենի հնչյունական օրենքների ժամանակագրության մասին»
(1898) աշխատության մեջ քննել է ի, ու, է, եայ, ոյ, իւ ձայնավորների ու երկբարբառների սղման ու ամփոփման օրենքների ժամանակը, հայագիտական այլևայլ հարցեր, խոսել աշխարհաբարի փոփոխությունների անխուսափելիության մասին, դրանք համարել լեզվի պատմության անհրաժեշտ մասը: Եղել է նշանավոր իրանագետ, աշխատություններ նվիրել օսերենին, պարսկերենի ստուգաբանությանը և այլ հարցերի:
Հայնրիխ Հյուբշման
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 09, 2016
Rating:
