Գարեգին Նժդեհ | Մտքեր


Իսկ գերմանացի՞ն, դա անգլիացուց տարբերվում է ճիշտ այնպես, ինչպես անգլիացի Մառլոյի Ֆաուստը տարբերվում է Գյոթեի ֆաուստից: Երկուսի Ֆաուստներն էլ կախարդ են, որոնցից մեկը, սակայն, ձգտում է գիտության միջոցավ իշխանություն ձեռք բերել բնության և մարդկանց վրա՝ անձնական շահի համար, իսկ մյուսը-գերմանականը – հանդիսանում է զուտ գիտության խանդավառ սպասարկուն՝ գիտության համար:

Նա (հրեան) հաղթեց, որովհետև  նրա մեջ պարտականություն է անհատական երջանկության ձգտիլը, սակայն, հօգուտ Իսրայելի բարօրության: Գովելի է փառասիրությունը, բայց Իսրայելի փառքի համար. Արդար է հարստանալու տենչը, հարստությունը, բայց դա ո´չ թե որպես նպատակ, այլ որպես միջոց՝ զայն Իսրայելի դատին ու ազդեցության ծառայեցնելու համար: Եվ հենց այդ է պատճառը, որ հրեությունը այսօր տեր է մի անպարտելի ուժի – ոսկու և խելքի եղբայրության-իր ծոցի մեջ: Այսպիսով, միայն նա հաջողեց իր մեծագույն դժբախտությունը, իր արմատական տարտղնումը-կարծեք ալքիմիաբար վերածել մեծ օրհնության իր համար: … Այսպես, դարերով տանջուածը պիտի դառնա ազգերի տանջիչը: Ու միշտ հավատարիմ իրեն՝ նա հանճարեղ է և´ տանջելու մեջ:

Որի՞ն հետևել, ահա´ հարցերից ամենաճակատագրականը, որի՞ն՝ - Նազովրեցո՞ւն, թե՞ Բյուխներին, Էմերսոնի՞ն, թե՞ Մարքսին, Մամիկոնյանների՞ն, թե՞ հայ մտավորականության քաղաքականապես անկապաշտ մասին: Առաջինները – ոգու հսկանե´ր – քո մեջ կապրեցնեն աստվածայինը, վերջինները՝ մարդկորեն անասնականը. Առաջինները քո մեջ կմշակեն իդեալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրյապաշտ պաղ մահկանացուն:   

Տես նաև Նժդեհ Մտքեր - 2

Գարեգին Նժդեհ | Մտքեր Գարեգին Նժդեհ | Մտքեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:24:00 Rating: 5
Технологии Blogger.