
Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել,
և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել:
Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև՝ կատարելագործելու,
բարեշտկելու այն – ահա հայու աշխարհըմբռնումը, նրա էթիկական բարձր հասկացողությունը,
որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա՝ կանխելով գրեթե իր բոլոր հարևաններին: Հայը
հավասարապես տառապում է ինչպես իր գոյության ծանրածանր պայքարի առթաց ցավից, այնպես
էլ՝ աշխարհի և մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից: Նրա համար աշխարհը
դեռ այն չէ, ինչպիսին որ կարող է լինել, և պետք է որ լինի:
Արդ, թե ինչու հայի մորալը էվդեմոնիստական չէ – երջանկապաշտական
չէ: Նա ունի գիտակցությունը իր առաքելության, որի աստիճանական իրականացման մեջ է տեսնում
երջանկության իր իրավունքը: Նա վոլունտարիստական տիպ է: Եթե սիրեր փիլիսոփայությունը՝
նա պիտի նախընտրեր Ֆիխտեին – նրա կամապաշտական իմաստասիրությունը:
Կորուստ չկա տիեզերքում – կա անդադրում մի շարժ, որի ընթացքում
կերպարանափոխվելով հոսում է ամեն ինչ: Մեռավ՝ չի նշանակում ոչնչացավ, կորավ, այլ կերպարանափոխվեց,
թողնելով իր նյութեղեն անոթը երկրին, ոգին մարդկության:
Մարդկությունը տառապանքին կպարտի իր հոգևոր ողջ մշակույթը:
Ով տառապանքից է փախչում, կատարելությունից է փախչում:
Պատմության նպատակն է ժողովուրդներին և մարդկային անհատներին
վարել դեպի ներքին բարոյական ազատություն, առանց որի սակավարժեք է արտաքին բարոյական
ազատություն, առանց որի սակավարժեք է արտաքին ազատություն:
Ազգերը մի հատիկ ճշմարիտ ազնվականություն ունեն – դա էլ ընտրանին
է: … Եկեղեցական ուսուցիչ, գրող, գիտնական, զորական, գործիչ – ահա ընտրանին:
Իմ կյանքը եղել է պայքար ավատական Թուրքիայի՝ ժողովուրդների
և մշակույթների պատմական դահիճի դեմ: Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված է եղել
իմ ժողովրդի կեսը բնաջնջած Թուրքիայի դեմ անհաշտ և արդարացի ատելությամբ:
Ըստ Շոպենհաուերի մարդս ցավ է պատճառում ուրիշներին, իր սեփական
ցավը մեղմացնելու համար: Այդ դեպքում՝ վայրագությունը մի տեսակ դարման է իր սեփական
ցավի դեմ: Թուրքական գազանությամբ էլ պետք է բացատրել անհատ, թե հավաքական թուրքի հոգեկան
տկարությունը:
Տես նաև Գարեգին Նժդեհ Մտքեր, Նիկոլո Մաքիավելի Տիրակալը, Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը և Եղիշե Վարդանի և Հայոց Պատերազմի մասին
Գարեգին Նժդեհ | Մտքեր -2
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 18, 2015
Rating:
