Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Արյունոտ հարսանիք | համառոտ



Իսպանական լեռնային գյուղ: Փեսացուի մայրը իմանալով, որ տղան գնում է խաղողի այգի և դանակ է վերցրել, անիծում է զենք հնարողին: Նրա ամուսինը և ավագ որդին մահացել են՝ կռվելով Ֆելիքսների ընտանիքի հետ: Մորը դուր չի գալիս որդու ամուսնության գաղափարը: Նրան նախապես տհաճ է հարսը: Հարևանուհուն հարցուփորձ է անում հարսի մասին: Սա պատմում է, որ աղջիկը նախկինում ունեցել է ուրիշ փեսացու: Դա Ֆելիքսների ընտանիքից Լեոնարդոն է, որը հիմա ամուսնացած է: Մայրը որոշում է ոչինչ չասել որդուն:
Լեոնարդոյի տանը կինը նշում է, որ Լեոնարդոն շատ է շրջում ձիով: Կինը ասում է գալիք ամուսնության մասին: Լեոնարդոն մռայլվում է:
Մայրը և փեսացուն գալիս են հարսնախոսի: Պայմանավորվում են հարսանիքի օրվա մասին: Երբ հեռանում են, հարսնացուին բարկացնում են աղախնի խոսքերը նվերների և հարսանիքի մասին: Պատուհանից դուրս լսվում է Լեոնարդոյի ձիու սմբակների ձայնը:
Հարսանիքի օրը: Հարսնացուն մռայլ է: Աղախնի այն հարցին, թե սիրում է արդյոք իր ամուսնուն, պատասխանում է, որ սիրում է: Գալիս է առաջին հյուրը: Լեոնարդոն է: Հարսնացուն և Լեոնարդոն խոսում են ինչպես վիճածները: Հարսնացուն ասում է, որ ունի հպարտություն, ահա ինչու է ամուսնանում: Լեոնարդոն ասում է, որ հպարտությունը չի փրկի: Հարսնացուն փախչում է:
Հայտնվում են հյուրերը. բանաստեղծություն են կարդում հարսնացուին:
Աղախինը սեղան է պատրաստում: Ներս են մտնում հարսնացուի մայրը և փեսացուի հայրը: Արարողությունից վերադառնում են նորապսակները: Լեոնարդոն հեռանում է տան խորքը: Քիչ անց հեռանում է նաև հարսնացուն: Նրան մոտենում են երիտասարդ աղջիկները, որպեսզի ստանան խորհրդանշական քորոցը: Փեսացուն նկատում է, որ հարսնացուն անհանգիստ է: Հարսնացուն խնդրում է տղային չհեռանալ իրենից: Լեոնարդոյի կինը հարցնում է ամուսնու մասին հյուրերին: Անհետացել է. ձին ախոռում չէ: Հարսնացուն հեռանում է հանգստանալու: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նա անհետացել է: Ներս է մտնում Լեոնարդոյի կինը և հայտարարում, որ Լեոնարդոն և հարսնացուն փախել են: Փեսացուն և նրա ազգականները նետվում են փախստականների ետևից:
Անտառ: Գիշեր: Երեք փայտահատներ զրուցում են փախստականների ճակատագրի մասին: Մեկը արդարացնում է նրանց: Երկրորդը համաձայնում է նրա հետ: Երրորդը նկատում է, որ նրանց ետևից ընկած փեսացուի դեմքին գրված էր նրա ցեղի ճակատագիրը:
Հայտնվում է փեսացուն իր ընկերոջ հետ: Հենց նոր լսել է սմբակների ձայնը:
Մյուս տեսարանում հարսնացուն համոզում է Լեոնարդոյին փախչել: Դանդաղ հայտնվում է լուսինը: Հնչում են ջութակները: Հանկարծ լսվում է երկու ճիչ: Երկրորդ ճիչի ժամանակ հայտնվում է չքավորուհին, որը բացում է իր թիկնոցը և այն նմանվում է մեծ թռչունի բացված թևերին:
Սպիտակ սենյակ: Երկու աղջիկ դիտում են կարմիր կծիկը և երգում են: Ներս են մտնում Լեոնարդոյի կինը և կնոջ մայրը: Կինը ուզում է վերադառնալ և պարզել, թե ինչ է պատահել: Մայրը ասում է նրան, որ հարկ է տոկալ: Հիմա նա ստիպված է ապրել միայնակ: Հայտնվում է չքավորուհին և ասում է, որ երկու տղամարդիկ մեռած են: Սպանված են:
Հայտնվում է մայրը և հարևանուհին:  Հարևանուհին լացում է, իսկ մոր աչքերը չոր են: Նա այլևս անհանգստության առիթ չունի: Նրա որդին այլևս չկա: Գալիս է սև թիկնոցով հարսնացուն: Մայրը հարվածում է նրան: Հարսնացուն ասում է, որ եկել է, որ իրեն սպանեն և թաղեն սպանվածների կողքին: Ասում է, որ կթաղվի անարատ: Ոչ մի տղամարդ չի դիպչել իրեն: Խնդրում է մորը թույլ տալ իրեն լաց լինել նրա հետ միասին: Մայրը թույլ է տալիս, սակայն դռան մոտ:
Սկսվում է թաղման արարողությունը:            

Տես նաև Պրոսպեր Մերիմե Կարմեն, Օնորե դը Բալզակ Էժենի Գրանդե և Ալեքսանդր Դյումա Մարգո թագուհի
Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Արյունոտ հարսանիք | համառոտ Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Արյունոտ հարսանիք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:06:00 Rating: 5
Технологии Blogger.