Կաբալա | համառոտ


Կաբալան, որպես hուդայականության ներսում ծագած կրոնամիստիկական հոսանք, տարածվել է 12-րդ դարում և նոր թափ է առել 17-րդ դարում: Հավակնում է ճանաչել Թորայում եղած գաղտնի իմացությունը՝ նրա ծածկագիրը: Կաբալայի հիմքում ընկած են հետևյալ տեքստերը՝ Յեցիրան, Բագիրը, Զոհարը և Արիի գրությունները:
Կաբալան ուսամնասիրողը պիտի իմանա գրավոր Թորան և բանավոր Թորան (Թալմուդը): Մտահայեցողական Կաբալան համադրում է 3-րդ դարի գնոստիցիզմի և նեոպլատոնիզմի տարրերը: Կաբալայի գերմանական դպրոցը հակված էր լուծելու ավելի շատ էթիկական խնդիրներ: Վորմսցի Էլիզարը գրում է կատարյալ կյանքի գաղտնիքների մասին և խասիդիմների օրենքների մասին: Աստված ոչ թե տրանսցենդենտ է, այլ՝ իմանենտ, նա ավելի մոտ է մարդուն, քան հոգին մարմնին:
Կաբալայի ամենահին գիրքը «Սեֆեր Յեցիրան» է: Այն ստեղծվել է 16-րդ դարում: Կաբալիստները, սակայն, կարծում են, որ այն ստեղծել է Աբրահամը Ք. ա. 16-րդ դարում: Այստեղ քննվում են սֆիրոտները, որոնց միջոցով Աստված արարում է աշխարհը, մեկնվում են եբրայական այբուբենի տառերը:
Նախքան «Զոհարի» հրապարակումը, ամենամեջբերվող գիրքը «Բագիրն» (լույս) էր: Այն լույս են ընծայում Պրովանսի կաբալիստները 1176 թ.: Բագիրում հաղորդվում է ուսմունքը տաս սֆիրոտների մասին: Դիտարկվում է կերպարանափոխության հասկացությունը, քննվում են թվերը և Աստծո անունները:
Կաբալայի ամենահայտնի գիրքն է «Զոհարը» (Փայլը): Գրվել է 2-3-րդ դարերում: «Զոհարի» բարձրաձայն ընթերցումը, առանց խորամուխ լինելու դրա բովանդակության մեջ, դառնում է սեֆարդների սիրելի զբաղմունքը: Կաբալիստները հավատում են, որ այդպիսի ընթերցումը իր ազդեցությունն է թողնում հոգու վրա ենթագիտակցական մակարդակում:
1492 թ. Իսպանիայից հրեաների արտաքսումից հետո սկսվում է Կաբալայի երկրորդ ծաղկունքը: Նոր թափ են ստանում պանթեիստական և էթիկական մոտիվները: «Արիի գրությունները» դառնում է ամենակարևոր գիրքը «Զոհարից» հետո: Դրա հիմնական հասկացություններն են՝ ցիմցումը (Աստծո կրճատումը), շվիրատ կելիմը (անոթների կոտրումը), կլիպոտը (չարիքը, որպես Աստվածային լույսի հակառակ երեսը) և տիկկունը (աշխարհի շտկումը շնորհիվ ռեինկարնացիայի):
Եվրոպական երկրներում Կաբալայի տարածումը կապված էր հիմնականում Խասիդականության հետ: Հիմքում են երանության, մերձավորի հանդեպ սիրո և գթասրտության մոտիվները: Մարդու խնդիրը սեփական սահմանափակությունը հաղթահարելն ու Աստծո լույսի հետ միավորվելն է: Ուրախությունը բարձրագույն առաքինություն է, ահա ինչու երգեցողությունը և պարը խասիդների կողմից դիտվում են դեպի Աստված տանող ճանապարհ: Խասիդիզմի առաքելությունը կաբալիստական աշխարհապատկերը դեպի մարդը շրջելն է: «Սֆիրոտները մարդու մեջ են»:
Կաբալան մշտապես դիտվել է որպես հուդայականության կրոնական դաստիարակության հավելում: Կրոնական սիոնիզմի կողմնակիցները համադրում են այն իրենց գաղափարների հետ: Ըստ այդմ՝ Կաբալայի էությունը Աստծո երկխոսությունն է հրեա ժողովրդի հետ: Իրագործելով սեփական «Ես»-ի պոտենցիալը, մարդը և ժողովուրդը գտնում են իրենց կյանքի իմաստը:

Համաձայն Կաբալայի մարդու հոգին մարմնավորվում է աշխարհում այնքան, մինչև որ կսովորի իր դասը և կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է: Ամեն հոգի ունի իր և միայն իր համար նախանշված առաքելությունը: Երբ ուսման արդյունքում հոգին հասնում է իր նպատակին, նա դադարում է մարմնավորվել: 

Կաբալա | համառոտ Կաբալա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.