
Ազատության մասին երազող գյուղացի Պուգաչովը երկարատև թափառումներից
հետո գալիս է Յաիկ քաղաքը և պահակ կազակից իմանում է, որ մուժիկները նոր ցարի են սպասում:
Այդ ցարը պիտի լինի մուժիկական: Նման ցար կարող էր լինել սպանված Պետրոս Երրորդը: Նա
ազատություն կտար ժողովրդին: Այս միտքը գրավում է Պուգաչովին:
Նա գալիս է կալմիկների մոտ և կոչ է անում նրանց թողնել ծառայությունը
և դրժել ռուսական զորքին հավատարիմ լինելու իրենց երդումը: Պարագլուխ Կիրպիչնիկովն
իմանալով այդ մասին միանում է ապստամբությանը: Կազակների զորքում բռնկվում է հեղաշրջում:
Առաջնորդներ Օբոլյաևի, Կարավաևի և Զարուբինի հետ Պուգաչովը որոշում է շարժվել Մոսկվայի
վրա:
Շուտով նրանց է միանում նախկին կալանավոր Խլոպուշան, որը
երազում է տեսնել մուժիկների ցարին: Նա պահանջում է, որ իրեն թողնեն Պուգաչովի մոտ,
որին համարում է իր իդեալի մարմնացումը: Խլոպուշան առաջարկում է գրավել Ուֆան, ինչը
թույլ կտա ապստամբներին ունենալ սեփական հրետանին:
Առաջնորդ Զարուբինը Պուգաչովի կողմն է համոզում անցնել նորանոր
զինվորական խմբավորումների: Սակայն արդեն առաջին իսկ պարտություններից հետո պուգաչովականների
ճամբարում սկսվում են գժտություններ: Ապստամբներից մեկը՝ Տվորոգովը, համոզում է ապստամբներին
կառավարական ուժերին հանձնել Պուգաչովին: Նրան պաշտպանում է դավաճան Կրյամինը: Զորքի
մեջ իրարանցում է սկսվում և Պուգաչովի հետ միասին կործանվում է նրա ողջ զորքը:
Պոեմի գործող անձինք են ռուսական թախիծը, տափաստանի բնապատկերը,
լացող ծառերը, անվերջ ավազուտները…Այս Ռուսաստանի հետ ոչ մի միանակ մարդ ոչինչ չի կարող
անել: Մեռնում է Խլոպուշան, մեռնում է Պուգաչովը. «Հոգին տապալում է գետնին, ինչպես
ծանր բեռը»:
Տես նաև Ալեքսանդր Պուշկին Կապիտանի աղջիկը, Ալեքսանդր
Բլոկ Տասներկուսը և Ֆյոդոր Դոստոևսկի Դևեր
Սերգեյ Եսենին | Պուգաչով | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 04, 2016
Rating:
