
Վոժևատով անունով առևտրականը իր ավագ ընկերոջը՝ մեծահարուստ
Կնուրովին պատմում է, որ հասարակության մեջ հայտնի անօժիտ գեղեցկուհի Լարիսա Օգուդալովան
ամուսնանում է աղքատ չինովնիկ Կարանդիշևի հետ: Օգուդալովայի քայլը բացատրվում է ծանր
մի պատմությամբ: Փայլուն ազնվական Պարատովը սիրահետել է նրան, հեռացրել բոլոր փեսացուներին,
իսկ հետո աննհետացել:
Վոժևատովը հայտնում է նաև, որ Պարատովը իրեն է վաճառել «Լաստոչկա»
շոգենավը, և երեկոյան այդ առիթով մեծ խրախճանք է սպասվում: Սրճարանին են մոտենում Օգուդալովները՝
Լարիսան, նրա մայրը, և Կարանդիշևը, որն ունի շատ հպարտ տեսք և անգամ որպես իրեն հավասարի
հյուր է կանչում Կնուրովին: Լարիսան ակնհայտորեն չի սիրում Կարանդիշևին և վիճում է
նրա հետ, երբ սա անհարգալից է արտահայտվում իրեն լքած Պարատովի մասին: Նրանք հեռանում
են: Գալիս է ինքը Պարատովը: Նրա հետ է Ռոբինզոն մականունով շրջիկ դերասանը, որին գտել
է անմարդաբնակ կղզում: Սրանք թողել են կղզում որպես պատիժ հարբեցողության համար: Ինքը
Պարատովը գտել է հարուստ հարսնացու և հրավիրում է Կնուրովին և Վոժևատովին ճաշի: Սրանք
ասում են, որ արդեն հրավիրված են Օգուդալովների մոտ:
Կնուրովը գալիս է Օգուդալովների տուն և Լարիսայի մորը ասում
է, որ ամուսնությունից հետո Լարիսան ամենայն հավանականությամբ կթողնի ամուսնուն և կվերադառնա
մոր մոտ: Այդ ժամանակ նրանք կզգան հարուստ հովանավորի կարիքը: Ինքը պատրաստ է լինել
այդ հովանավորը: Լարիսայի օժիտի համար փող է տալիս մորը:
Լարիսան և Կարանդիշևը զրուցում են: Լարիսան ուզում է որքան
հնարավոր է արագ հեռանալ գյուղ: Կարանդիշևն ընդհակառակը, չի շտապում, որովհետև ամուսնությունը
և դրա ցուցադրությունը ավելացնում են հասարակության աչքերում նրա կշիռը: Նա նաև ասում
է հարսնացուին, որ «իր սիրած Պարատովը» վերադարձել է:
Նույն օրը Պարատովը այցելում է Ագուդալովներին և առանձնազրույց
է ունենում Լարիսայի հետ: Մեղադրում է նրան կարճ հիշողություն ունենալու, իրեն մոռանալու
մեջ: Լարիսան խոստովանում է, որ երբեք չի դադարել սիրել Պարատովին և որ իր ամուսնությունը
ստիպված քայլ է «անհաջող փեսացուներից խուսափելու համար»: Գալիս է Կարանդիշևը: Նրանք
Պարատովի հետ վիճում են, սակայն ավագ Օգուդալովան հարթում է վեճը և ստիպում ճաշին հյուր
կանչել նաև Պարատովին:
Վոժևատովը և Պարատովը որոշում են զվարճանալ Կարանդիշևի մոտ
և իրենց հետ են վերցնում Ռոբինզոնին, որը մեծ հարբեցող է: Կարանդիշևի տանը առանձնացած
Օգուդալովները խոսում են Կարանդիշևի հիմար դրության մասին: Նա անգամ չի հասկանում,
որ իրեն դիտավորյալ հարբեցնում են: Հետո հայտնվում են Վոժևատովը և Կնուրովը, որոնք
ծաղրում են Կարանդիշևի խղճուկ գինիները և ճաշը: Հարբած Կարանդիշևին կոնյակի ետևից ուղարկելուց
հետո տղամարդիկ որոշում են գնալ Պարատովի նոր վաճառված շոգենավը և այնտեղ իսկական խնջույք
անել: Առանց Լարիսայի և նրա երգերի ձանձրալի կլինի, այնպես որ Պարատովը համոզում է
աղջկան ամեն բան թողնել և փախչել իրենց հետ: Լարիսան համաձայնում է՝ հույս ունենալով
վերադարձնել Պարատովին:
Հարբած Ռոբինզոնը, որին չեն վերցրել խնջույքի, պատմում է
ծառային, որ տեսել է Կարանդիշևին, որի ձեռքին ատրճանակ է: Նավի վրա Վոժևատովը և Կնուրովը,
հասկանալով, որ Պարատովը կանչել է Լարիսային՝ խոստանալով նրան մի բան, որը չի կարողանալու
տալ, որոշում են, որ հիմա կգա իրենց հերթը և նրանցից որևէ մեկը կկարողանա վերցնել իր
հետ լարիսային Փարիզ, ցուցահանդեսի: Բախտավորին որոշելու համար վիճակ են նետում: Հաղթում
է Կնուրովը:
Հայտնվում են Պարատովը և Լարիսան: Լարիսան ասում է, որ հիմա,
երբ նա ամբողջությամբ հանձնել է իրեն Պարատովին, ուզում է լսել, որ նրա կինն է: Պարատովն
ասում է, որ չի կարող խզել կապը իր նոր հարսնացուի հետ և Ռոբինզոնին պատվիրում է տուն
ուղեկցել Լարիսային: Լարիսան հրաժարվում է: Գալիս են Վոժևոտովը և Կնուրովը: Լարիսան
նետվում է Վոժևատովին մոտ՝ աղերսելով կարեկցանք ու խորհուրդ: Սակայն Վոժևատովը խոստմանը
համաձայն մի կողմ է քաշվում: Այդ ժամանակ Լարիսային է մոտենում Կնուրովը: Նա առաջարկում
է ուղևորություն Փարիզ և նյութական ապահովություն ողջ կյանքի համար: Լարիսան լռում
է: Կնուրովը ասելով, որ կսպասի պատասխանի, հեռանում է: Լարիսան, ուզում է ինքնասպանություն
գործել: Մտածում է, որ լավ կլիներ, եթե որևէ մեկը սպաներ իրեն: Հայտնվում է Կարանդիշևը
իր ատրճանակով: Լարիսան պահանջում է, որ նա հեռանա: Կարանդիշևը պատմում է Վոժևատովի
և Կնուրովի վեճի և վիճակի մասին, ասում, որ Լարիսան գրազի առարկա է: Լարիսան պատասխանում
է, որ եթե նա առարկա է, ապա ուզում է լինել թանկարժեք առարկա: Ուզում է գնալ Կնուրովի
մոտ: Կարանդիշևը վիրավորանքից ու ցասումից կրակում և սպանում է Լարիսային: Լարիսան
շնորհակալությամբ է ընդունում մահը: Վերցնում է ատրճանակը և դնում իր կողքին: Մոտեցողներին
ասում է, որ ինքն է կրակել իրեն: Նա ասում է, որ նրանք բոլորը լավ մարդիկ են և նա բոլորին
սիրում է:
Թշվառ Լիզան
Ալեքսանդր Օստրովսկի | Անօժիտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 29, 2016
Rating:
