
1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ
գրոհայիններին՝ մի ծերունու, մի կնոջ և երկու տղամարդկանց։ Նախապատրաստության ժամանակ ՆՍԳԲԿ անդամ Շթայնբրեները ցանկանում է բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող
խմբի տրամադրությունը, հայհոյում
և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։
Գրեբերը ստանում է եռամսյա արձակուրդ։ Նա ուղևորվում է իր ծնողների մոտ՝ Վերդենբրյուք։ Հասնելով տուն
իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում
է ռմբակոծությունների։ Փողոցը, որտեղ ապրում են նրա ծնողները, դարձել է ավերակ, և միայն քչերն են ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ է գնացել շուրջ հազար մարդ։ Փնտրելով ծնողներին՝ Գրեբերը հանդիպում է քսանամյա Էլիզաբեթ Կրուզին, ում հիշում է դեռ երիտասարդ
ժամանակներից։ Էլիզաբեթի
հայրը գտնվում է համակենտրոնացման ճամբարում,
իսկ նրանց տունը դարձել է «աղբանոց»․ երկու սենյակները
զբաղեցնում են նացիստ ֆրաու Լիզերը իր աղջկա հետ։ Գրեբերը և Էլիզաբեթը ռմբակոծությունից պաշտպանվելու
համար ապաստան են գտնում, թաքնվում են օդային հարձակումներից, այդ ընթացքում մտերմանում
են ու դառնում սիրեկաններ։
Գրեբերը այցելում է պրոֆեսոր Փոլմանին, որը թաքնվում է մի հրեայի տանը։ Նա նաև հանդիպում
է իր դպրոցական տարիների ընկեր Ալֆոնս Բիդինգին, ով դարձել
է նացիստական կուսակցության
պաշտոնյա։ Բիդինգը մեծահոգաբար ընդունում
է Գրեբերին, խոստանալով օգնել նրան գտնել ծնողներին։
Շուտով Էլիզաբեթը
և Գրեբերը որոշում են ամուսնանալ։
Օդային հարձակման ժամանակ քաղաքը ռմբակոծում են։ Գրեբերի աչքերի առաջ մահանում է մի հնգամյա աղջիկ, ով իր ձեռքին ունի նորածին երեխա։ Տներից փորձում են դուրս փախչել, սակայն քիմիական միջուկով
ռումբերը այրում են նրանց և շատ քչերին է հաջողվում փրկվել։ Փոլմանը ձերբակալվում
է։ Գրեբերի հանգիստը ավարտվում
է և նա հրաժեշտ է տալիս Էլիզաբեթին, երազելով հանդիպել պատերազմից
հետո։
Գրեբերը վերադառնում
է ռազմաճակատ,
որտեղ ռուսները սկսում են մեծամասշտաբ հարձակում։
Բախումների արդյունքում Գրեբերը կորցնում է իր բազմաթիվ զիվորիներին։ Գրեբերը հսկումն
է չորս բնակիչների,
որոնք համարվում են պարտիզաններ։ Ծերունին հորդորում է Գրեբերին փախչել իրենց հետ, սակայն Գրեբերը հրաժարվում է։ Ռուսների
հաջող օպերացիայից հետո Շթայնբրեները
առաջարկում է սպանել այն չորսին, սակայն Գրեբերը փորձում է կանգնեցնել նրան, ասելով, որ նրանք նման չեն պարտիզանների և իրենք առանց կարգադրության չեն կարող սպանել նրանց։ Վեճի ժամանակ
Գրեբերը սպանում է Շթայնբրեներին
և ազատ է արձակում բնակիչներին։ Ծերունին բարձրացնում
է հրացանը և սպանում է Գրեբերին։ Գրեբերն ընկնում է։
Էրիխ Մարիա Ռեմարկ | Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 16, 2016
Rating:
