Ալեքսանդր Պուշկին | Դուբրովսկի | համառոտ


Պուշկինի այս վեպը մնացել է անավարտ: Հարուստ և ինքնահավան ռուս կալվածատեր, պաշտոնաթող գլխավոր գեներալ, հողատեր Կիրիլ Պետրովիչ Տրոեկուրովը բարիդրացիական հարաբերություններ ունի իր մտերիմ հարևանի՝ նախկին ծառայակից ընկերոջ հետ։ Վերջինս անկախ և աղքատ ազնվական Անդրեյ Գավրիլովիչ Դուբրովսկին է։ Ինքը Տրոեկուրովը տարբերվում է դաժանությամբ, հաճախ իր հյուրերին ենթարկում է դաժան կատակների, առանց զգուշացնելու փակում է սենյակում սոված արջի հետ:

Տրոեկուրովի ծառայի հանդուգն վարքը վեճի առիթ է դառնում և նա կռվում է Դուբրովսկու հետ: Հարևանները թշնամանում են։ Տրոեկուրովը կաշառում է գավառական դատարանը և օգտվելով իր անպատժելիությունից, Դուբրովսկուց վերցնում է Կիստենյովկա ավանը։ Ավագ Դուբրովսկին խելագարվում է դատարանի դահլիճում: Իսկ կրտսեր Դուբրովսկին՝ Վլադիմիրը, որը Պետերբուրգում գվարդիական կորնետ էր, ստիպված թողնում է ծառայությունը և վերադառնում է մահվան շեմին գտնվող հոր մոտ։ Դուբրովսկին այրում է Կիստենյովկան, դրա հետ մեկտեղ այրվում են նաև Տրոեկուրովի կողմից ուղարկված դատական պաշտոնյաները, ովքեր եկել էին սեփականության իրավունքի գրանցման համար։ Դուբրովսկին դառնում է Ռոբին Հուդի նման ավազակ, որը սարսափ է տարածում տեղի կալվածատերերի վրա։
Երիստասարդ Դուբրովսկին կաշառում է ֆրանսիացի ուսուցիչ Դեֆորժին, որը մտադիր է ծառայության անցնել Տրոեկուրովի ընտանիքում և նրա փոխարեն ստանձնում է Տրոեկուրովի ընտանեկան ուսուցչի պաշտոնը։ Նա անցնում է փորձությունը արջի հետ և կրակում է կենդանու ականջին։ Դուբրովսկու և Տրոեկուրովի աղջկա միջև սեր է ծագում։ Սակայն Տրոեկուրովը 18-ամյա Մաշային սրա կամքին հակառակ ամուսնացնում է իշխան Վարեյսկու հետ։ Վլադիմիր Դուբրովսկին պարբերաբար փորձում է կանխել այդ անհավասար ամուսնությունը։ Մաշայից ստանալով նշան, նա գալիս է փրկելու աղջկան, սակայն՝ շատ ուշ։ Հարսանիքի ժամանակ, եկեղեցուց դուրս գալով, Դուբրովսկու զինված մարդիկ շրջապատում են իշխանի կառքը։ Դուբրովսկին Մաշային ասում է, որ նա ազատ է, սակայն վերջինս հրաժարվում է նրա օգնությունից, բացատրելով, որ եկեղեցում հավատարմության երդում է տվել։
Որոշ ժամանակ անց գավառական իշխանները փորձում են շրջապատել Դուբրովսկու զորքը: Բայց Դուբրովսկին ինքն է բաց թողնում իր «խմբավորումը» և արդարադատությունից թաքնվում է արտասահմանում։

Ալեքսանդր Պուշկին | Դուբրովսկի | համառոտ Ալեքսանդր Պուշկին | Դուբրովսկի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 08:41:00 Rating: 5
Технологии Blogger.