Հրանտ Մաթևոսյան | Ալխո | համառոտ



Ծմակուտ գյուղի աղվես Գիքորը վերցնում է նույն գյուղի բնակիչ Անդրոյի Ալխո անունով ձիուն ու գնում Ղազախ: Անդրոն Գիքորին ասում է, որ եթե սարով գնա, կնոջը՝ Աշխենին, ասի, թե մի երկու օրից ինքը կգնա փետ բերելու: Ալխոյի բեռն այնքան ծանր է, որ խեղճ ձին չի կարողանում վարգով գնալ: Ալխոն միամիտ-միամիտ ուզում է խաբել Գիքորին, թեքվել դեպի արահետ, տուն վերադառնալ, բայց Գիքորը սանձի ճյուղը ձգում է, ասպանդակները կոշտանում են հին սպիների վրա. գնում են գյուղամիջյան ճանապարհով դեպի դարբնոց: Պայտվելու համար Ալխոն շնորհակալ է, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ է գնում, մտնում նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն է սեղմում: Ալխոն սաստիկ վրավորվում է: Խեղճ կենդանին ցավից մոռանում է ամեն բան՝ թե´ բեռը, թե´ Գիքորին: Հետո էլ օձն է կծում: Խորհուրդ են տալիս քրտնեցնել, չթողնել, որ կանգնի: Ճնապարհին նրանց բեռը գնալով ավելանում է՝ վարունգ, տանձուխնձոր, որ տալիս է պահակը Գիքորի հետ զրուցելուց հետո, պանիրը, քամած մածունն ու հավերն էլ հետո ավելացնում է կինը: Մեխը հանում են, ոտքի ցավն անցնում է: Արտի մոտ կանգնում է. բայց Գիքորը ստիպում է մտնել: Ալխոն զարմանում է ու չի հասկանում մարդկանց: Մե´կ մի բանը կարելի է, մե´կ չի կարելի: Անում ես, ծեծում են, չես անում, էլի ծեծում են: Բայց հետո հասկանում է, որ Գիքորն ուզում է կարտոֆիլ գողանալ: Գողանալը գողանում է, միայն թե պահակը կանգնում է գլխին, սպասում, որ սա հողին կպած հավաքի վերջացնի ու հետո նոր խոսում: Կարտոֆիլն էլ են ավելացնում բեռին ու շարունակում ճանապարհը: Աղբյուրի մոտ հանգստանում են: Ալխոն երազում է հայտնվել մի կանաչ հովտում, որի տեղը ոչ ոք չգիտի: Մեջը մի հատ աղբյուր կա: Ինքը արածում է կանաչ մարգում, պառկում բուրմունքի մեջ, տխուր է ու գեղեցիկ: Հետո հայտնվում են գայլերը, կուշտ ու բարի Ալխոն իրեն տալիս է նրանց ուտելու, թող ուտեն:
 Նրանց վրա հարձակվում է կարմիր շունը, Գիքորը իջնում է ու շողոքորթում շանը, իսկ Ալխոն խրտնում է, պոկվում ու գնում: Գիքորը մտածում է, որ լավ կլինի ինքն իր ունեցվածքը վաճառի ու գնա՝ Կիրովականում ապրի, Հենրիկ տղան այնտեղ է: Բայց տղան ոչ ոքի չի հարգում: Ունի սիրուհիներ: Մի անգամ էլ եկել էր Ծմակուտ ընկերների հետ ուտել- խմելու և նույնիսկ հորն էլ չէր այցելել: Մի ուրիշ անգամ հայրն էր գնացել նրան հյուր, ոչխարը խորոված էր արել և նրան չէին էլ սպասել, կերել էին մինչև գործն ավարտելը: Հարսն էլ խեղճ է: Այս մտքերով Գիքորը հասնում է տեղ և պարզվում է, որ ձին գնացել է հենց այնտեղ, ուր պետք էր՝ Սիմոնի տուն: Գիքորը ներքուստ բարկանում է սրանց վրա, գյուղը մեծ է, աղջիկները՝ անամոթ, երեխաները՝ չլսող: Ոչ ոք չի աշխատում: Անընդհատ մոտոցիկլով տղաներ են աղմկելով գնում գալիս, անշնորհք արտահայտություններ անում: Սիմոնի որդի Մակբեթը Ալխոյին տանում է ջրի: Մակբեթը այլ տղաների հետ մի քանի փորձություններ են անում Ալխոյի վրա, որից նա բան չի հասկանում: Մե´կ պոչն են կապում մոտոցիկլին, մե´կ լապտերը՝ գլխին, ուսումնասիրում են, թե ինչպես է ջուր խմում և այլն: Գիքորը նրանց չի ծեծում, որովհետև Ծմակուտի չեն, Սիմոնը չի բարկանում, քանի որ չեն փախչում, ուրեմն չարություն չէին արել: Ձին դող ունի, և Գիքորը կարծում է, որ այն շունը կատաղած է եղել, Ալխոն էլ կսատկի: Բայց նրանք կարողանում են վերադառնալ, ամեն մեկն իր մտքերով և հասնում են Ծմակուտ: Ալխոն երկար արածում է: Հետո երամակ է տեսնում, փորձում մտնել մեջը, բայց չի ստացվում: Դարձյալ գնում է Գիքորի հետևից ուրթ, ուր բեռներն են և գյուղ ու գյուղով կայարան տանող ճանապարհի սկիզբը: Անդրոյի եղբոր որդին էլ եկել է, կայարանում է: «Բա էն ձին մեղավոր է՞, որ կայարանում է, այ մեր»,- ասում է Անդրանիկը

Հրանտ Մաթևոսյան | Ալխո | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Ալխո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 31, 2015 Rating: 5
Технологии Blogger.