
Խաղաղ օվկիանոսի կղզիներում Չարլզ Դարվինը հայտնաբերում է
թռչունների խումբ, որոնք, կախված բնակության տեղից, ունեն տարբեր չափերի կտուցներ:
Ակնհայտ է, որ տեսակի հատկանիշները աստիճանաբար կարող են փոխվել, ինչպես և ակնհայտ
է, որ հարմարման անվերջ թվով դեպքերը հնարավոր չէ բացատրել միայն միջավայրի պայմաններով:
Դարվինը երկար ուսումնասիրությունների արդյուքում գալիս է
այն եզրակացության, որ մարդը հենց սելեկցիայի միջոցով սովորել է աճեցնել իրեն պիտանի
և օգտակար բույսերը և կենդանիներին: Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ընտրությունը բնական
միջավայրում: Լավ հասկանալով գոյության պայքարի գործոնը՝ Դարվինը կռահում է, որ փոփոխական
պարագաների առկայությամբ պահպանվում են ավելի շուտ նրանց հարմարվող փոփոխությունները,
իսկ չհարմարվողները և չհամապատասխանողները վերանում են:
Այսպես, բնակության միջավայրը ընտրում է ամենաընդունելի ժառանգական
փոփոխությունները: Այլ կերպ ասած, ընտրությունն արտահայտվում է էվոլյուցիոն կողմնորոշման
մեջ, քանի որ դա է որոշում օրգանիզմների հարմարվելը շրջակա միջավայրին: Էվոլյուցիան
կարելի է մեկնաբանել որպես հարմարակումների շարք, որոնցից յուրաքանչյուրը համապատասխան
տեսակը ամրապնդում է կամ կորցնում է երկար ժամանակի ընթացքում ընտրության ազդեցությամբ:
Դարվինն առանձնացնում է էվոլյուցիոն տեսության հինգ տեսակ:
1.Ժառանգականության և կուլտիվացման ապացույցներ: 2. Ապացույցներ, որոնք կապված են աշխարհագրական տեղաբաշխման
հետ: 3. Հնէաբանորեն ստացված ապացույցներ: 4. Ապացույցներ, որոնք հիմնվում են կենդանիների նմանությունների
վրա: 5. Ապացույցներ, որոնք ստացվում են սաղմնաբանությունից ռուդիմենտար
օրգանների ուսումնասիրության եղանակով:
Շատերը համոզված են, որ յուրաքանչյուր տեսակ ստեղծված է ինքնին
և մյուսից անկախ, սակայն իրականում աշխարհի բնակիչների անցյալում և ներկայում առաջ
գալը և տարածվածությունը պայմանավորված է երկրորդական պատճառներով, որոնք նման են նրանց,
որոնք որոշում են անհատի ծնունդն ու մահը: Զարգացումը խթանվում է օրգանների անհրաժեշտ
փոփոխությամբ, տեսակի քանակի աճի, որը սրում է գոյության պայքարը: Կյանքը առավել պարզ
ձևերից շարժվում է դեպի առավել բարդերը:
Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 18, 2015
Rating:
