
Էրիխ Ֆրոմի «Լինե՞լ, թե՞ ունենալ» աշխատությունը նվիրված
է ժամանակակից հասարակության ճգնաժամի պատճառների վերլուծությանը: Գոյության առաջին
եղանակը որպես աքսիոմ ընդունում է հետևյալ սկզբունքը. Ես այն եմ, ինչ օգտագործում եմ:
Անհատապաշտներին և կոմսումիստներին Ֆրոմը հիշեցնում է սեփականության չձգտելու Բուդդհայի
կոչը: Ոչինչ չի սփոփի մարդուն, որը ձեռք է բերել ողջ աշխարհը, սակայն կորցրել է ինքն
իրեն, ասում էր Հիսուսը: Մարքսը, նշելով, որ ճոխությունը նույնպիսի արատ է, որպիսին
է աղքատությունը, խորհուրդ էր տալիս մնալ գոյության մեջտեղում: Մարդկային գոյության
եղանակներն են անկախությունը, ազատությունը և քննադատական բանականության առկայությունը:
Գոյության հիմնարար հատկանիշը գործունեությունն է, բայց ոչ թե արտաքին ունայն վազքի,
այլ ներքին արգասավորության իմաստով: Դա նշանակում է նորանալ, աճել, սիրել, դուրս գալ
սեփական Ես-ի մեկուսացումից:
Միջնադարյան մշակույթի կենտրոնը Աստծո քաղաքն էր: Ժամանակակից
քաղաքակրթությունը զարգանում է երկրային քաղաքի նշանի տակ: Դա բերում է ժամանակակից
աշխարհը բաբելոնյան կետի, երբ ամեն բան սպառնում է փլուզվել:
Գոյության քաղաքը կլինի նոր մարդու քաղաքը: Այստեղ հարկ կլինի
հրաժարվել բոլոր տեսակի տիրապետումներից: Այդ դեպքում հնարավոր կլինի «լինել»: Հուսալիությունը,
իսկականության զգացումը և վստահությունը հիմնվում են արտաքին աշխարհի, ուրիշի հետաքրքրությունների
և կարիքների ընդունման վրա: Ոչ թե իրերն են իշխանության գլուխ, այլ կյանքը:
Սիրելու, մտածելու և երևակայելու ունակությունը հարկ է զարգացնել:
Հարկ է գիտակցել, որ չարիքը ապակառուցողական է և ծագում է
պարտությունից, հետագա աճի անկարողությունից: Ինչպես համատեղել սոցիալական բնությունը
սիրելու մարդկային կոչման հետ: Այդ խնդրին է նվիրված Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը:
Տես նաև Զիգմունդ Ֆրոյդ, Կառլ Գուստավ Յունգ և Դեյլ Կարնեգի
Էրիխ Ֆրոմ «Լի՞նել, թե՞ ունենալ» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 25, 2015
Rating:
