Ուիլյամ Շեքսպիր | Սոնետներ | համառոտ


Ուիլյամ Շեքսպիրի գրել է 154 սոնետ: Սոնետը բաղկացած 14 տողից և ունի տողերի հանգավորման հետևյալ սկսզբունքը՝ abab cdcd efef gg: Սոնետների մեծ մասը գրվել է 1592-1599 թթ.։ Առաջին սոնետները տպագրվել են 1609 թվականին, ըստ երևույթին, առանց հեղինակի իմացության SHAKE-SPEARES SONNETS վերնագրով։ 138 և 144 սոնետները տպագրվել են դեռ 1599 թվականին «Կրքոտ ուխտագնացը» անթոլոգիայում։ Չնայած նրան, որ սոնետների ժողովածուն կրում է իտալական մեծ ազդեցությունը (Պետրարկա), Շեքսպիրը ավանդական սոնետի ձևի մեջ հաղորդում է իր ուրույն բովանդակությունը: Սոնետների թեմաները զանազան են: Սակայն կարելի է թվարկել հիմական մի քանիսը: Առաջինը հերթին, իհարկե, սիրո թեման է: Այն տարբեր է՝ հակասական, բուռն, կրքոտ, անպատասխան… Այն նման է անհագ գազանի, որի կիրքը չի կարող ծխալ, այն կարող է միայն վառվել: Սիրային սոնետների հերոսուհին ոչ թե սառը ու հպարտ ազնվական տիկինն է, այլ հասարակ կինը՝ «մութ լեդին»: Նրան հնարավոր չէ ներկայացնել համեմատությունների օգնությամբ: Այդ սևահեր կինը նենգ և ուխտադրուժ է: Սիրային գիծը սոնետներում զարգանում է որոշակի սյուժեով՝ ասես վեպը, որտեղ կա սկիզբ, կիզակետ և հանգուցալուծում: Հերոսուհին կարող է խաբել բանաստեղծին և թողնել, իսկ հետո նորից կանչել: Նենգ կնոջ սիրային որոգայթի մեջ է հայտնվում ոչ միայն բանաստեղծը, այլև նրա ընկերը: Սերը ոչ թե «երանության աղբյուր է», այլ «այլանդակ արատ», որից տառապում են բանաստեղծը և նրա ընկերը: Սակայն հոռետեսությունը սոնետներում նորից ու նորից իր տեղը զիջում է կյանքի հանդեպ հավատին, ուրախությանը և հույսերին: Մարդը մեռնում է, բայց շարունակում է ապրել իր զավակների մեջ: Նա, ով իրենից հետո երեխաներ չի թողել, ըստ Շեքսպիրի չի կայացել որպես մարդ: Գեղեցկությունը և խելքը անիմաստ են, եթե մեռնում են իրենց անժառանգ տիրոջ հետ: Մարդը պարտք ունի բնության և իրեն ծնած կնոջ առաջ և պիտի վերադարձնի այդ պարտքը:
Քնարական հերոսը անցնում է բազմաթիվ փորձությունների միջով՝ սիրո, ընկերության և խանդի: Նրան կողքին հառնում են ոչ միայն սև տիկնոջ և ընկերոջ կերպարները, այլև ամբոխը: Շեքսպիրը սկսել է գրել իր սոնետները, երբ արդեն հատել էր քառասունամյակը: Մարդու ձեռքբերումներից ամենամեծը նա համարում է ուրիշ մարդու սերը: Բանաստեղծը գիտակցում է սիրո պարադոքսալ հակասականությունը, երբ սերը կնոջ հանդեպ ուղեկցվում է նրա արատների հանդեպ խորշանքով: Ինչո՞ւ է նրան ձգում կինը, որն անառակ է և չի կարող գնահատել իր զգացմունքի ազնվությունը: Սերը և կիրքը կարող են մղել մոլորության, սակայն կարող են արթնացնել անձնազոհության պատրաստակամություն: Սերը հնարավոր չէ պահանջել: Դա շնորհ է: Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են իր ետևից: Բայց իրենից փախչողների վզով է ընկնում:    
Սոնետներն ըստ թեմաների կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
1. Ընկերոջը նվիրված սոնետներ. 1-126
2. Ընկերության փորձություն. 27-99
3. Բաժանման դառնություն. 27-32
4. Թախիծ և մելամաղձ. 56-75
5. Սև տիկնոջը նվիրված սոնետներ. 127-152
6. Սիրո երանություն և գեղեցկություն. 153-154

Ուիլյամ Շեքսպիր | Սոնետներ | համառոտ Ուիլյամ Շեքսպիր | Սոնետներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:06:00 Rating: 5
Технологии Blogger.