Ռընե Դեկարտ


Ռընե Դկերատը (Descartes, լատինացված անունը՝ Կարտեզիուս (3131596, Լաե– 1121650, Ստոկհոլմ), ֆրանսիացի բնագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա։ Սերում է հնագույն ազնվական տոհմից։ Կրթությունը ստացել է Անժուի լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցում։ 1629-ից հաստատվել է Նիդերլանդներում, իսկ 1649-ից՝ Շվեդիայում։ Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառևերում նրա հետազոտությունների հետ։ Մաթեմատիկայում Դեկարտը ներմուծել է փոփոխական մեծության և ֆունկցիայի գաղափարը։ Տվել է կորերի դասակարգումը՝ դրանք ստորաբաժանելով հանրահաշվական և տրասցենդենտ դասերի։ «Երկրաչափություն» (1637) աշխատության մեջ շարադրել է ուղղանկյուն կոորդինատների մեթոդը՝ հիմք դնելով անալիտիկ երկրաչափությանը։ Ֆիզիկայում Դեկարտը բացահայտել է ոչ առաձագական մարմինների հարվածի դեպքում շարժման քանակի պահպանման օրենքը, հիմնավորել լուսային ճառագայթնևրի բեկման օրենքը։ Կենսաբանության մեջ առաջինն է փորձել պարզել «ոչ-կամայական» ու «կամայական» շարժումների էությունը և նկարագրել ռեֆլեկտորային ռեակցիայի սխեման։ Տիեզերածնության Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացմաև բնական ընթացքի մասին, ըստ որի աշխարհի կառուցվածքը և երկնային մարմինների ծագումը պայմանավորված են տիեզերական մատերիայի մասնիկների մրրկաձև շարժումով։ Դեկարտի մետաֆիզիկական աշխարհայացքի բնորոշ կողմը մատերիայի և հոգու դուալիզմն է։ Դեկարտը հոգեկան սուբստանցի հիմնական հատկություն՝ ատրիբուտ, համարում էր մտածողությունը, իսկ մատերիական սուբստանցի ատրիբուտ՝ տարածականությունը։ Ըստ Դեկարտի, այս երկու ատրիբուտնրն ամեն ինչով հակոտնյա են և չեն բխում մեկը մյուսից։ Սակայն և՛ մատերիան, և՛ հոգին միայն վևրջավոր սուբստանցներ են և, ի վերջո, երկուսն էլ հանգում են անվերջ սուբստանցին՝ աստծուն՝ «գերագույն», ինքնաբովանդակ արարածին։ Մարդու մասին Դեկարտի ուսմունքը նույնպես դուալիստական է մարդը անհոգի և անկենդան մարմնային մեխանիզմի ու կամքով օժտված, մտածող հոգու միասնություն է։ Դեկարտը իմացության հիմնական խնդիրը համարում էր բնության նկատմամբ մարդու իշխանության հաստատումը, բնության պատճառհետևանքային կապերի բացահայտումը և իր՝ մարդու կատարելագործումը։ Դեկարտի փիլիսոփայական դատողությունների ելակետը համընդհանուր ճանաչում գտած գիտելիքների ճշմարտացիության մասին կասկածն է, սակայն այն ագնոստիկի համոզմունք չէ, այլ նախնական մեթոդաբանական միջոց։ Կարելի է կասկածի տակ առնել արտաքին աշխարհի և նույնիսկ սեփական մարմնի գոյությունը, բայց կասկածն ինքնին, որպես մտածողական ակտ, ամեն դեպքում գոյություն ունի, այստեղից՝ «մտածում եմ, ուրեմն կամ» (Cogito, ergo sum)։ Իմացաբանության մեջ Դեկարտի ռացիոնալիզմի նախահայրն է, որի հիմքը մաթեմատիկական գիտելիքների տրամաբանական բնույթին հետևելն է և նրանց համընդհանուր, անհրաժեշտ ու հավաստի բնույթի մասին ունեցած անխախտ հավատը։ Այդ գիտելիքները, ըստ Դեկարտի, բխում են մտածող ինտելեկտից և ծավալվում դեդուկտիվ եղանակով։ Ուստի նա իմացության մեջ բացառիկ տեղ է հատկացնում ապացուցման և շարադրման դեդուկտիվ ձևին, որը հենվում է միանգամայն հավաստի ելակետային դրույթների (աքսիոմաների) և հավաստի տրամաբանական անցումների վրա։ Դեկարտի ուսմունքը շարունակվել է կարտեզիականություն անունով և խոր հետք է թողել գիտական ու փիլիսոփայական մտքի հետագա ընթացքի վրա։ Դեկարտի ռացիոնալիզմի անմիջական հետևորդներն են Գ. Վ. Լայբնիցը և Բ. Սպինոզան:


Ռընե Դեկարտ Ռընե Դեկարտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:04:00 Rating: 5
Технологии Blogger.