Ալեն Գինզբերգ



Ալեն Գինզբերգը (1926 - 1997) ամերիկացի ամենանշանալկալի բանաստեղծներից է՝ բիթնիկների շարժման հիմնադիրը: Ուիլյամ Բերոուզի և Ջեք Քերուակի հետ միասին գլխավորել բիթնիկների շարժումը: Կրել է Ուոլտ Ուիթմենի, Ուիլյամ Բլեյքի, Գիյոմ Ապոլիների, Թոմաս Սթեռնզ Էլիոթի և Էզրա Փաունդի ազդեցությունը: Պաշտպանել է «ձախերի» գաղափարները, մարիխուանան և ազատ կենսակերպը, միասեռականությունը, պացիֆիզմը, անձի ազատությունը…

Իր պոեզիայում կոչ է անում դադարեցնել պատերազմները ու ատելությունը, հրճվել կյանքի անկրկնելի ընթացքով: Փախչել մեքենայացված հասարակությունից, ռոբոտ-քաղաքներից, մարդասպան-հիմնարկներից: Գինզբերգը առաջին հերթին քաղաքական պոետ է:
Իր հայտնի «Ոռնոցը» պոեմում Գինզբերգը պատկերում է Ամերիկայի միացյալ նահանգները որպես դժոխային մի երկիր, որտեղ մարդու հոգին սեղմված է հրեշավոր մեքենաների, փողի, մողոքի և կորպորացիաների ճիրաններում: Նրա նպատակն է գնալ դեպի կյանքի սարսափները և պատկերել ամերիկյան անարդարությունները: Նա ևս հետևում է «ոչ թե գաղափարներ, այլ առարկաներ» վիլյամսյան նշանաբանին:
Նա պատկերում է Ամերիկան որպես մի հսկայի, որը երազում է պատերազմ ու ավեր, որտեղ մարդիկ ամենօրյա պատերազմ են մղում իրենց իսկական ցանկություններրի դեմ՝ փորձելով ձեռք բերել նյութական հաջողություն: Նա կոչ է անում հրաժարվել փարիսեցիությունից, լսել մեծ Ուիթմենի ձայնը:
«Քադիշ» պոեմը մոր հիշատակին գրված էլեգիա է: Ազգությամբ հրեա Գինզբերգը օգտվում է մեռյալների  ուղղված հրեական աղոթքի ձևից: Անձնական թեման այստեղ դառնում է համընդհանուր՝ դատապարտելով այն ուժերը, որոնք դարձնում են մարդուն հուսահատ և խելագար: Ռուսաստանից Ամերիկա տեղափոխված Գինզբերգի մայրը իր նոր հայրենիքում բախվում է կասկածին, վախին…
«Իրականության սենդվիչներ» գրքում բանաստեղծը շարունակում է անդրադառնալ քաղաքական վայրագություններին: Հաջորդ ժողովածուներում ևս քննադատվում են պատերազմները. նա կոչ է անում Սայգոնում հայտնված ամերիկացի զինվորին չդառնալ Հիտլեր:
Գինզբերգի քաղաքական հայացքից չի վրիպել նաև հայկական ցեղասպանության հարցը: «Սպիտակ պատանք» (1986) բանաստեղծական ժողովածուում նա մեղադրում է թուրք ցեղասպաններին հայերին ոչնչացնելու մեջ:
Ալեն Գինզբերգի ժողովածուներն են՝ «Դատարկ հայելի» (1961), «Ոռնոց և այլ բանաստեղծություններ» (1956), «Քադիշ և այլ բանաստեղծություններ» (1961), «Իրականության սանդվիչներ» (1963), «Մոլորակի լուրեր» (1968), «Աէրոանուրջներ» (1968), «Մոլորակի լուրեր» (1968), «Վիչիտա Վորտեքս Սուտրա» (1968), «Երկաթե ձին» (1972), «Ամերիկայի անկումը» (1973), «Տխուր աճյունի փառաբանումներ» (1975), «Առաջին բլյուզները» (1975), «Հոգու շունչը» (1978), «Բանաստեղծություններ՝ հիմնականում այս վայրերի մասին» (1978), «Ճշմարիտ սրտի հրճվանքը. սիրային բանաստեղծություններ և նամակներ» (1980), «Պլուտոնիումի ներբողներ» (1981), «Սպիտակ պատանք» (1986), «Կոսմոպոլիտական ողջույններ» (1994), «Պայծառացումներ» (1996) և այլն:

Տես նաև Դիլըն Թոմաս և ԹոմասՍ. Էլիոթ

Ալեն Գինզբերգ Ալեն Գինզբերգ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:11:00 Rating: 5
Технологии Blogger.