Ալբեր Կամյու | Նոբելյան բանախոսություն


Պատիվ ունենալով արժանանալ Անկախ Ակադեմիայի պարգևին, ես այնքան երախտապարտ եմ՝ հատկապես գիտակցելով, թե որքան է այդ գնահատականը գերազանցում իմ անձնական արժանիքները: Բոլոր մարդիկ, հատկապես արվեստագետները ձգտում են ճանաչված լինել: Ես` նույնպես: Սակայն ես չէի կարողանա հասկանալ ձեր որոշումը, եթե չհամեմատեի դրա նշանակալիությունը այն բանի հետ, թե ով եմ ես իրականում. Այդ ո՞ր գրեթե երիտասարդ մարդը, որը հարուստ է լոկ իր տարակուսանքներով և դեռևս անավարտ գործերով, որը սովոր է ապրել աշխատանքի միայնության մեջ կամ ընկերական միջավայրից մեկուսի, վճիռը լսելիս չէր չզգա խուճապի պես մի բան, որը նրան` միայնակ և սահմանափակ մեկին, պայծառ լույսի կենտրոնում հանկարծակիի է բերում: Եվ ուրիշ ի՞նչ զգացումով նա կարող է ստանալ այդ պարգևն այն պահին, երբ եվրոպացի մի շարք գրողներ, այդ թվում և մեծերը, լռության մատնվեցին անգամ այն ժամանակ, երբ իրենց հայրենի հողը ճանաչեց մշտական դժբախտությունը:

Ես զգացի այդ անհանգստությունն ու ներքին դժբախտությունը: Խաղաղություն վերագտնելու համար, ինձ անհրաժեշտ էր փոխադարձ համակերպվել այդ չափազանց ճոխ մրցանակի հետ: Ու քանի որ ես չէի կարող հարաբերվել դրան՝ հիմնվելով միայն իմ վաստակի վրա, ես ոչ մի այլ բան չգտա ինքս ինձ օգնելու համար, բացի նրանից, ինչը ինձ նեցուկ է լինում ամբողջ կյանքիս ընթացքում` նույնիսկ ամենաիրարամերժ պայմաններում. իմ պատկերացումը արվեստի և գրողի դերի մասդին: Թույլ տվեք միայն երախտագիտության ու բարեկամության զգացումից դրդված`  հնարավորինս ընկալելի կերպով հայտնել ձեզ, թե որն է այդ պատկերացումը:
Անձամբ ես չեմ կարող ապրել առանց իմ արվեստի: Նաև երբեք չեմ գերագնահատել այն: Մյուս կողմից այն ինձ անհրաժեշտ է, որովհետև արվեստը չի կարող անջաըվել ու թույլ է տալիս ինձ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ` բոլորին հավասար: Արվեստն իմ աչքերում մեկուսացած ուրախություն չէ: Այն միջոց է հուզելու բազմաթիվ մարդկանց` նրանց առաջարկելով համընդհանուր տառապանքների և ուրախությունների մի արտոնյալ պատկեր: Այդպիսով, այն պարտավորեցնում է արվեստագետին չմեկուսանալ, այլ ենթարկում է ամենահամեստ ու համընդհանուր ճշմարտությանը: Եվ հաճախ նա, ով ընտրել է արվեստագետի ճակատագիրը` որովհետև զգացել է այդ տարբերությունը, շուտ է հասկանում, որ չի պահպանի ո՛չ իր արվեստը և ո՛չ էլ իր տարբերությունը, քանի դեռ չի խոստովանել իր նմանությունը բոլորի հետ: Արվեստագետն իրեն կեղծում է մեկ ուրիշով` գեղեցկությամբ, որը չի կարող շրջանցել, և հանրության միջև, որից չի կարող ազատվել, կես ճանապարհին. ահա թե ինչու իսկական արվեստագետները ոչինչ չեն անտեսում: Դատելու փոխարեն` հարկադրված են հասկանալ: Եվ եթե նրանք պետք է որևէ կեցվածք ընդունեն այս աշխարհում, ապա, հավանաբար, կարող են միայն անցնել այն հասարակության կողմը, որում, ըստ Նիցշեի մեծ մտքի, կթագավորի ոչ թե դատավորը, այլ` ստեղծագործողը` լինի աշխատավոր, թե մտավորական:
Միևնույն ժամանակ գրողի դերը չի սահմանվում բարդ պարտականություններով: Նա ինչ որ իմաստով չի կարող լինել պատմությունը կերտողների տրամադրության տակ. նա այն մարդկանցից է, որոնք կրում են այդ պատմությունը: Հակառակ դեպքում` նա առանձնացած ու զրկված է իր արվեստից: Բռնապետության բոլոր զորքերը` իրենց միլլիոնավոր մարդկանցով հանդերձ, նրան ոտքի չեն հանի, անգամ եթե նա համաձայնի առաջ շարժվել: Սակայն ստորացումներից լքված աշխարհի մյուս ծայրում գտնվող անհայտ բանտարկյալի լռությունը, բավական է ամեն անգամ ամենաքիչը գրողին աքսորից հանելու համար, որպեսզի ազատության արտոնությունների միջավայրում նրան հաջողվի չմոռանալ այդ լռությունն ու փոխանցել այն` ստիպելով հնչել արվեստի միջոցներով: Մեզնից ոչ ոք բավականաչափ մեծ չէ նման կոչման համար: Սակայն իր կյանքի բոլոր պայմաններում` չճանաչված կամ ժամանակավորապես նետված խավար բռնապետության երկաթյա շղթաների մեջ, կամ էլ ազատ, որոշակի ժամանակաշրջանում ինքնաարտահայտվելու համար, կենդանի հանրության մեջ գրողը կարող է վերագտնել տեսակետ, որը նա կընդունի միայն մի պայմանով. եթե առկա են իր կոչման հիմքը կազմող երկու կարևորագույն պարտականությունները` ծառայել ճշմարտությանը և ծառայել ազատությանը: Որովհետև իր կոչումն է միավորել հնարավորինս շատ մարդկանց, և նա չի կարող բավարարվել այնտեղ, ուր իշխում է սուտն ու կախյալ վիճակը, որոնք բազմանացնում են միայնությունը: Անկախ նրանից, թե ինչպիսին են մեր անձնական տկարությունները, մեր մասնագիտական կոչումը միշտ կարմատավորվի դժվար պահպանվող երկու պարտավորություններում` հրաժարվել ստից, և դիմադրել ճնշմանը:
Անօգուտ կորցրած ավելի քան 20 տարիների ընթացքում, ինչպես իմ տարիքի բոլոր մարդիկ` ժամանակի ջղաձգություններում, ինձ միայն մեկ բան պահեց` մի գաղտնի զգացում, որ գրող լինելը պատիվ է, քանի որ դա պարտավորեցնում էր և այսօր էլ պարտավորեցնում է գրել` և ոչ միայն: Մասնավորապես ուժերիս ներածին չափով, և լինելով այնպիսին, ինչպիսին, որ ես կայի, ես պարտավոր էի հանդուրժել բոլոր նրանց, ում հետ ապրում ու կիսում էինք միևնույն պատմությունը, դժբախտությունն ու հույսը: Այդ մարդիկ` ծնված Առաջին աշխարհամարտի սկզբին, հիտլերյան ռեժիմի հաստատման հետ, առաջին դատավարությունների ժամանակ 20 տարեկան հեղափոխականներ էին, որոնք այնուհետև Իսպանիայի պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում, Համակենտրոնացման ճամբարներում ընդհարվեցին` ավարտին հասցնելու համար իրենց կրթությունը. տանջանքի ու բանտերի Եվրոպայում, այդ մարդիկ այսօր պարտավոր են ոգեկոչել իրենց որդիներին ու ստեղծագործել ատոմային կործանմամբ սպառնացող աշխարհում: Ոչ ոք, կարծում եմ, չի կարող նրանց խնդրել լինել լավատես: Եվ ես այն կարծիքին եմ, որ մենք պարտավոր ենք հասկանալ նրանց սխալը, չդադարելով մարտնչել նրանց դեմ, ովքեր անհուսության ավելցուկից` անվանարկելու իրավունք էին պահանջում և նետվեցին դարի նիհիլիզմի մեջ: Մնում է, որպեսզի մեզնից շատերը, մեր երկրում և Եվրոպայում, մերժեն այդ նիհիլիզմը և փորձեն վերգտնել օրինականությունը:
[…]
Իհարկե, ամեն սերունդ իր պարտքն է համարում վերափոխել աշխարհը: Իմ սերունդն, ամեն դեպքում, գիտի, որ չի վերափոխի: Միգուցե իր գործն ավելի մեծ է: Դա կնշանակի արգելել աշխարհը մասերի բաժանելու միտումները: Ժառանգելով աղավաղված պատմություն, ուր խառնված են անհաջող հեղափոխությունները, խենթության հասնող տեխնիկան, մեռած աստվածները և սնանկ գաղափարախոսությունները, ուր միջակ ուժերը կարողանում են ամենը կործանել, բայց չգիտեն այլևս հավատ ներշնչել, ուր մտավորականությունը նվաստանում է` ընդհուպ մինչև բռնակալության և ատելության ծառա դառնալը. այս սերունդը պարտավոր էր սեփական հերքումների վրա հիմնվելով իր մեջ ու իր շուրջը վերածնել կյանքի և մահվան արժանապատվությունը:
Մասնատման սպառնալիքի առաջ կանգնած է մի աշխարհ, որում մեր մեծ քննողները ռիսկի են դիմում ամբողջ կյանքի համար հաստատել մահվան թագավորություն. իմ սերունդը գիտի, որ ժամանակի դեմ խելահեղ վազքում պետք էր աշխարհի ազգերի միջև վերահաստատել խաղաղություն, որը բնավ ստրկություն չէ, վերստին հաշտեցնել աշխատանքն ու մշակույթը և բոլոր մարդկանց հետ վերստեղծել Միության Տապան: Վստահորեն կարելի է ասել, որ այդ սերունդը կարող է լրացնել այդ հսկայական պակասը, բայց աշխարհում ամենուր նա արդեն երկակի ձևով է գրազ գալիս ճշմարտության ու ազատության շուրջ, և առիթի դեպքում կարող է մեռնել` ատելություն չտածելով իր սերնդի նկատմամբ: Նա է, որ արժանի է ողջույնի ու քաջալերման, ամենուր, որտեղ էլ գտնվի, բայց հատկապես այնտեղ, որտեղ իրեն զոհաբերում է: Այնուամենայնիվ, Ձեր բացարձակ հավանությամբ վստահված, հենց այս սերնդին է, որ կցանկանայի փոխանցել պատիվը, որը քիչ առաջ հանձնեցիք ինձ:
Միևնույն ժամանակ, ուրվագծելով գրողի առաքինի արհեստը, ես պարտավոր էի նրան իր ճիշտ տեղում դնել` չունենալով այլ պահանջներ, քան նրանք, որ նա կիսում է պայքարի իր ընկերների հետ` խոցելի, բայց և համառ, անարդար ու արդարությամբ ոգեշնչված, անելով իր գործն առանց ամոթի և գոռոզության` բոլորի աչքի առաջ, չդադարելով պատռվել ցավի ու գեղեցկության արանքում, և վերջապես` կոչված վեր հանելու իր երկակի գոյության արգասիքները, որոնք նա ջանում է համառորեն ստեղծել պատմության կործանիչ ընթացքին զուգահեռ: Ո՞վ կարող էր այս ամենից հետո սպասել լիովին կայացած որոշումներ ու բարոյական խրատներ: Ճշմարտությունը խորհրդավոր է, անորսալի, միշտ պատրաստ նվաճված լինելու: Ազատությունը վտանգավոր է, նույնքան դժվար հարատևող, որքան և արբեցնող: Մենք պետք է գնանք դեպի այդ երկու նպատակը` դժվարությամբ, սակայն վճռականորեն` որոշակիորեն հաղթահարելով մեր թուլությունները: Ո՞ր ողջամիտ գրողը այսուհետ կհամարձակվի իրեն սիրողական արիություն սովորեցնողի տեղ դնել: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել ավելին, որ ես ինքս այդ որակների գումարը չեմ: Երբեք չկարողացա հրաժարվել լույսից, երջանկությունից և ազատությունից, որի մեջ մեծացել եմ: Սակայն չնայած այս բաղձանքը շատ բան է բացատրում իմ սխալների և բացերի հարցում, այն, անշուշտ, ինձ օգնեց` ավելի լավ հասկանալու իմ գործը. այն ինձ նաև օգնում է սատար կանգնել բոլոր այն լուռ մարդկանց, որոնք դիմանում են փաստացի տրված կյանքին` հիշելով կարճատև ու անվճար երջանկության վերադարձի մասին:
Հետևաբար, ներկայանալով այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում` իմ սահմաններով, իմ պարտքերով, իմ բարդ հավատով, ինձ այլևս ազատ եմ զգում ձեզ ասելու, որ ես սա եմ. չափի ու մեծահոգության պատիվը, որը դուք հենց նոր ինձ շնորհեցիք` հնարավորություն տվեց ինձ ավելի ազատ արտահայտվել ու ասել, որ կցանկանայի ստանալ այն, որպես հարգանքի տուրք բոլոր նրանց համար, ովքեր, կիսելով միևնույն պայքարը, չստացան որևէ արտոնություն, այլ հակառակը` ճանաչեցին դժբախտությունն ու հալածանքը: Այսպես, ինձ մնում է ևս մեկ անգամ ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել և հրապարակավ ձեզ ներկայացնել միևնույն և վաղեմի իմ խոստումը, իմ անձնական երախտագիտությանս վկայությունը, որը յուրաքանչյուր կայացած արվեստագետ ամեն օր տալիս ինքն իրեն լռության մեջ:


Ալբեր Կամյու | Նոբելյան բանախոսություն Ալբեր Կամյու | Նոբելյան բանախոսություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2017 Rating: 5
Технологии Blogger.