Եղիշե Չարենց | Սոմա | համառոտ



Որպես Գանգեսի քուրմ, պոետը իր կյանքը տալով Սոմայի լույսին՝ երգում է խելագար Սոմային: Երգում է որպես քրոջ: Դարեր շարունակ, անվերջ, անդադրում, կյանքը երգ շինած փնտրել է նրան չար աշխարհում՝ իմանալով հանդերձ, որ Սոմային սիրողը մեռնում է։ Պոետը մահն է տենչում, սակայն վերջին աղջամուղջում տեսնում է Սոմայի դեմքը: Տեսնում է որպես զոհաբերում: Նա գիտի, որ Սոման մի աղջիկ ու երկնային քույր է, որը սուրբ ծաղիկներին տալիս է թույն, թախիծ ու բույր։ Այդ բույսերից մարդիկ շինում են գինի և այդ սրբազան խմիչքով հարբած՝ ցանկանում Սոմային։ Սոման վառվում է մարդկանց երակներում: Սոման արշալույսների սրբազան արգանդն է, ոգու Ծիր Կաթինը: Ազատություն է և ոգու խնդում։ Մարդու սրտում առաջին անգամ հ֊րի է փոխվում ու Ա՛գնի է դառնում։ Գիշերվա թանձր մթում այդ գինին, սակայն տվել է մարդկանց երկունք ու մահ, գերեզման, հող ու անհուն, որպեսզի մարդիկ խելագար պար բռնեն իր հրդեհում: Կյանքը դառնում է կրակ։ Ամբոխները զրահապատ ծափ են զարկում ու պարում և ամեն մարդ ջահ է դառնում կրակապատ աշխարհում։
Պոետը դիմում է հեռավոր ընկերներին ու եղբայրներին, որ գան ու մտնեն այդ շուրջպարի մեջ: Անվերջ գալիս են ամբոխները ահագին, որպեսզի ողջակիզեն հին կյանքը կրակին: Հրդեհում պար են բռնում ամբոխները խելագար։ Այդ կրակի մեջ մարդկանց արյունը զոհ է սրբազան և Սոմայի դեմքը ժպտում է աշխարհին այս հրդեհներում աշխարհասասան
Պոետը պատրաստ է ինքն էլ վառվել հիմա, որպես զոհ Սոմայի կամքի:
Սոմայի սերը թույն է ու գինի, բայց քաղցր է այնքան: Պոետի կյանքը կմարի որպես հին, չնչին մի կայծ, բայց կվառվի բոլոր գալիք արշալույսներում


Եղիշե Չարենց | Սոմա | համառոտ Եղիշե Չարենց | Սոմա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.